📅 Օր՝ մայիսի 8
🕒 Ժամ՝ 12:30–19:30
📍 Վայրը՝ Երևանի պետական համալսարան, Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու քաղաքացիական կրթության ոլորտին նվիրված ToolGather տոնավաճառին։
Այս միջոցառումը նպատակ ունի է միավորելու այն անհատներին և կազմակերպություններին, որոնք ստեղծում կամ կիրառում են քաղաքացիական կրթության գործիքներ՝ խաղեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ, մոդելներ և այլ մեթոդաբանություններ։
ToolGather-ը յուրօրինակ հարթակ է փորձի փոխանակման, համագործակցության ստեղծման և նոր գաղափարների ձևավորման համար։
🔷 Միջոցառման հիմնական բաղադրիչները՝
– Տոնավաճառ, որտեղ կազմակերպություններն ու անհատները կներկայացնեն իրենց կողմից մշակված կրթական գործիքները՝ կիրառման օրինակներով։
– Պանելային քննարկում «Քաղաքացիական կրթությունը և ինքնությունը» թեմայով՝ ոլորտի փորձագետների մասնակցությամբ։
– Թեմատիկ աշխատարաններ, որոնք կնպաստեն գործնական հմտությունների ձեռքբերմանը՝ ինտերակտիվ և կիրառական ձևաչափով։
– Խաղայնացված միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից միջոցառման ընթացքում միավորներ կվաստակի՝ իր մասնակցությամբ, իսկ օրվա վերջում կարող է դրանք փոխանակել կրթական նյութերի հետ։
– Երաժշտական ամփոփում՝ «Folkastic» բենդի կենդանի ելույթով։
Միջոցառումը բաց է ինչպես նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ նոր գործիքների հետ, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են ներկայացնել սեփական մշակած լուծումները։
📌 Մասնակցությունն անվճար է, սակայն նախնական գրանցումը պարտադիր է։
Գրանցվե՛ք մինչև մայիսի 6-ը՝
🔗
https://shorturl.at/z4Ymv
Եկեք ստեղծենք, ուսումնասիրենք ու զարգացնենք քաղաքացիական կրթությունը միասին։