Միացե՛ք մեզ՝ մասնակցելու բացառիկ միջոցառման` Digital Transformation for SMEs: From Mindset Shift to Full Digital Performance` նախատեսված փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են ավանդական բիզնես մոդելներից անցնել թվային մոդելների։
Ինչ կսովորեք.
- Ինչպես խթանել թվային մտածողությունը ձեր թիմում,
- ՓՄՁ-ների թվային փոխակերպման հիմնական ուղղությունները,
- Բիզնես մոդելների ուսումնասիրություն,
- Բիզնես գործառնությունների արդյունավետությունը բարձրացնելու գործիքներ, հարթակներ և ռազմավարություններ,
- Ինչպես համապատասխանեցնել ձեր բիզնես նպատակները թվային նորարարություններին:
Խոսնակ` Մարգարետ Բաբուրյան` բիզնես խորհրդատու, թվայնացման և ՓՄՁ-ների զարգացման փորձագետ:
Ու՞մ համար է նախատեսված միջոցառումը.
- ՓՄՁ-ների հիմնադիրներ և ղեկավարներ,
- Բիզնես զարգացման մասնագետներ,
- Մարքեթինգ մենեջերներ,
- Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսը տանել դեպի թվային ապագա։
Միջոցառման մանրամասները.
Օր` հունիսի 18
Ժամ՝ 17:00
Վայր՝ AITC / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն` Ալեք Մանուկյան 1/1
Միջոցառումն իրականացվում է EBRD Advice for Small Businesses in Armenia-ի աջակցությամբ և European Union in Armenia-ի ֆինանսավորմամբ: Մեր միջոցառումների անցկացմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներ AITC-ին, RedLine-ին, Perspective to Grow ՀԿ-ին, Slice Academy-ին, Cito Medical Centre-ին:
Տեղերը սահմանափակ են։
Գրանցվե՛ք՝ լրացնելով հայտադիմումը
https://www.sliceconsulting.org/hy/slice20 հղումով:
Աշխարհում, որտեղ թվայինացումը անհրաժեշտ է և անխուսափելի, այս միջոցառումը ձեր ճանապարհային քարտեզն է դեպի իրական թվային փոխակերպում։