Ayb MUN 2026-ը սպասո՜ւմ է քեզ 🧡
🇺🇳💡MUN-ը (ՄԱԿՄ) ՄԱԿ-ի մոդելն է, իսկ Ayb MUN-ը, որ կազմակերպել են «Այբ» դպրոցի աշակերտները, ՄԱԿ-ի համաժողովի նմանակումն է ավագ դպրոցականների ու երիտասարդների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան`
🔶 ստանձնելու համաշխարհային առաջնորդների դերեր,
🔶 զարգացնելու դիվանագիտական, բանավիճային և բանակցային հմտությունները,
🔶 խորությամբ ուսումնասիրելու միջազգային հարաբերությունների, անվտանգության և մարդու իրավունքների վերաբերյալ հարցեր։
Ayb MUN-ը միջավայր է, որտեղ երիտասարդները համագործակցային մթնոլորտում արծարծելու են միջազգային արդի խնդիրներ և առաջարկելու դրանց լուծումների իրենց տարբերակները։ Մասնակիցները կազմավորելու են մասնագիտացված հանձնախմբեր, որտեղ յուրաքանչյուրը ստանձնելու է առանձին երկրի պատվիրակի դերը՝ պաշտպանելով իր երկրի շահերն ու իրավունքները։
📚 Հունվարին մասնագետները մասնակիցների հետ կանցկացնեն հագեցած դասընթացներ: Մասնակցելով դրանց՝ դուք ձեռք կբերեք կիրառական հմտություններ, որոնք կօգտագործեք ոչ միայն համաժողովի 3 օրերին, այլև հետագայում։
🛎️ Պատվիրակների դիմումների հայտերի ընդունումն արդեն սկսվել է. շտապե՛ք գրանցվել։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf2u73BGe-XoaVBMVH8aG_XIeJJh0I50C1hswPBk4yvDscMyg/viewform
📌 Ովքե՞ր կարող են մասնակցել որպես պատվիրակ — 15-22 տարեկան երիտասարդները
📍 Որտե՞ղ — «Այբ» դպրոցում
📅 Ե՞րբ — հունվարի 30-31-ին և փետրվարի 1-ին
🔶Աշխատանքային լեզու — հայերեն և անգլերեն
✅ Մասնակցության վճար՝ մինչև դեկտեմբերի 6-ը՝ 18 000 դրամ, դեկտեմբերի 6-20-ը՝ 25 000 դրամ
Դասընթացները կմեկնարկեն հունվարի 15-ին։
❗️Դիմումների վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 20, 23։59:
🤩 Սկսվել է նաև հանձնախմբերի նախագահների դիմումների հայտերի ընդունումը: Եթե 17-23 տարեկան եք ու արդեն իսկ ունեք ՄԱԿ-ի մոդելների մասնակցության փորձ, առաջնորդական և թիմային աշխատանքի հմտություններ, ապա դիմե՜ք դառնալու հանձնախմբի նախագահ։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAoTvURUrExGtDE24rqrx3pGw3elYICi_Im6qgw3DauGUabg/viewform