for English please scroll down
Արաքս Սահակյան - Պատկերացնելով տունը
Աշխատարան
Հոկտեմբերի 30, 2025
Ստուդիո 20, Երևան
Ստուդիո 20 արվեստային եւ կուրատորական կոլեկտիվը 2025թ․ հոկտեմբերի 30-ին սիրով հրավիրում է ձեզ մեր արվեստանոց՝ Արաքս Սահակյանի «Իմ տան պատուհանները» խորագրով ցուցահանդեսի շրջանակում արվեստագետի աշխատարանին, որը կտեւի 18:00-ից 19:00-ը։
//
Այս աշխատարանի ընթացքում մենք կկատարենք երևակայության վարժություն, որին (հնարավոր է՝) կհաջորդի նկարչության պրակտիկա։ Մենք նաև կփորձենք ակտիվացնել հոտառության, աղմուկի, ձայների, շոշափելիքի, համի զգայարանները… Մենք կակտիվացնենք մեր ուղեղն ու մաշկը՝ հիշողության, հիշողությունների, զգացողությունների վրա աշխատելու համար։ Մենք յուրաքանչյուրս կառուցում ենք մեղմ և հանգիստ տարածք, որից հետո գիտակցում ենք իրականացված վարժությունը։
//
Արաքս Սահակյանը, որ ծնվել է Հրազդանում, 1990 թվականին և մեծացել Ալիկանտեում, Իսպանիա, ապրում և աշխատում է Փարիզում: Որպես միջգիտակարգային արվեստագետ և կատարող, նրա հետազոտությունները կենտրոնանում են հիշողության և միգրացիայի, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ պատմության հնարավոր թարգմանությունների վրա: Նա աշխարհաքաղաքականությունը հատում է պոետիկայի հետ, սահմանները վերքերի հետ, իր ձյունածածկ հետխորհրդային մանկությունը՝ Միջերկրական ծովի և Փարիզի հետ: Նրա գեղագիտական ռեպերտուարը հիմնված է 90-ականների ժողովրդական մշակույթի և մի քանի երկրների միջև կիսված իր սեփական փորձի ժառանգության վրա: Արաքսը համադրում է ժամանակները, խաղում գեղարվեստական ստեղծագործության հետ և կառուցում է մտերիմ հուզական ճարտարապետություն՝ երևակայական տարածությունների միջոցով, որտեղ հատվում են տեղահանության և ինքնության հետ կապված աշխարհաքաղաքական և գեղագիտական խնդիրները:
//
Araks Sahakyan: Imagine a Home
Workshop
October 30, 2025
Studio 20, Yerevan
Studio 20 artistic and curatorial collective is pleased to invite you to our studio on October 30, 2025, for a workshop with Araks Sahakyan within the framework of the exhibition “Windows of My Home”, which will last from 18:00 to 19:00.
//
During this workshop, we will perform an imagination exercise, which will (possibly) be followed by a drawing practice. We will also try to activate the senses of smell, noise, sounds, touch, taste… We will activate our brain and skin to work on memory, recollections, feelings. Each of us builds a soft and calm space, after which we realize the exercise we have performed.
//
Born in Hrazdan, Armenia, in 1990, raised in Alicante, Spain, Araks Sahakyan lives and works in Paris. A transdisciplinary artist and performer, her research focuses on memory, uprootedness and migration, and the possible translations of individual and collective history. She crosses geopolitics with poetics, borders with wounds, her snowy post-soviet childhood to Mediterranean Sea and Paris. Her aesthetic repertoire draws on the popular culture of the 90s and the heritage of her own experience, shared between several countries. Araks juxtaposes times, plays with fiction, and constructs an intimate emotional architecture through imaginary spaces, where geopolitical and aesthetic issues intersect.
You may also like the following events from Art Basis:
Also check out other
Workshops in Yerevan,
Arts events in Yerevan,
Performances in Yerevan.