🙌 Կուզեի՞ք արդեն ավագ դպրոցից սովորել 21-րդ դարի ամենաարագ զարգացող տեխնոլոգիան՝ արհեստական բանականությունը և անել դա լիովին անվճար` որպես դպրոցական առօրյա ծրագրի մաս։
«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը հենց ձեզ համար է։ 2025-2026 ուստարում այն հասանելի է լինելու Հայաստանի բոլոր մարզերում։ Մեր տաղանդաշատ Կոտայքում ԱԲ հոսքեր ենք ունենալու՝
🏫 Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում
🏫 Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում
📣 Մայիսի 7-ին մենք գալիս ենք Կոտայքի մարզ՝ պատմելու ձեզ ամեն ինչ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի մասին ու պատասխանելու ձեր բոլոր հարցերին․
❓ Ի՞նչ են անցնում աշակերտները ծրագրում
❓ Ինչպե՞ս է անցնում ընդունելությունը
❓ Ովքե՞ր կարող են դիմել ու սովորել ԱԲ դասարաններում
❓ Ի՞նչ կրթական ու մասնագիտական հեռանկարներ կան դպրոցն ավարտելուց հետո։
❗Միացե՛ք մեր ինֆո հանդիպմանը՝
📆Մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին|Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի դահլիճ, Կենտրոն 49
📆Մայիսի 7-ին՝ ժամը 16:00-ին|Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի դահլիճ, Քոչարի 50
➡️Լրացրո՛ւ ինֆո հանդիպման մասնակցության հայտդ
🔗
https://fast.foundation/hy/application-form/7029
➡️ Սեղմիր Event-ի Going կոճակը
Եվ միացի՛ր մեզ մայիսի 7-ին՝ իմանալու ամեն ինչ «ԱԲ սերունդ»-ի մասին։