Հրավիրում ենք ուսուցիչների, ովքեր պատրաստ են ուսումնասիրելու առաջադեմ, ոչ ֆորմալ և նորարարական կրթական ծրագիր, որն ուղղված է դեռահասների կարողությունների զարգացմանը։
📌 Միջոցառման օրը․ նոյեմբերի 29
🕚 Ժամը․ 11։00-15։00
📍 Վայր․ (Գրիգոր Լուսավորիչ 9)
📘 Միջոցառման մասին
Այս նախաձեռնությունը հանդիսանում է «Աղունիկ» կրթական ռեսուրս կենտրոնի ամենամյա համագործակցության ծրագրի մի մասը և նպատակ ունի ձևավորել երկարաժամկետ գործընկերություն ուսուցիչների հետ և զարգացնել ու կիրառել նորարարական կրթական մոդելներ հանրային դպրոցներում։
🎓 Ում համար է այս դասընթացը
Դասընթացը նախատեսված է մինչև 35 տ 6-8-րդ դասարանների դասղեկների համար, ովքեր պատրաստ են շաբաթական մեկ անգամ վարել արտադասարանային, ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված կրթական ծրագիր։ Հատկապես խրախուսվում է մարզային դպրոցների ուսուցիչների մասնակցությունը:
🤝 Ինչու միանալ
Միացեք մեզ՝ դառնալու նոր սերնդի ուսուցիչների աճող ցանցի մի մաս, ովքեր խթանում են.
✨ աշակերտների ներուժի բացահայտումը
✨ ստեղծագործական և գիտական մտածողության զարգացումը
✨ սոցիալական պատասխանատվության գիտակցումը
👉 Գրանցման համար անձնական նամակով խնդրում ենք ուղարկել ձեր անուն ազգանունը և կոնտակտային հեռախոսահամարը։