Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր կենտրոնում մեկնարկում է «Կ. Գ. Յունգի արխետիպերի տեսությունը և երազների վերլուծությունը» խորագրով տեսագործնական դասընթացը:
Երազների լեզուն ընդհանուր է առասպելի, հեքիաթի, արվեստի լեզվի հետ, և այն կարելի է սովորել:
🔸Ծրագրում ներառված են Կ.Գ.Յունգի բոլոր տեսությունները՝ խորքային ուսումնասիրվելու է արխետիպերի տեսությունը, ներկայացվելու են պատկերային եւ ձեւակառուցող արխետիպերն իրենց սիմվոլիկ շարքերով:
🔸Ուսումնասիրելու ենք արխետիպերի եւ դրանց դրսեւորում սիմվոլների արտահայտումները մեր էթնոմշակութային շերտում՝ հեքիաթներում, առասպելներում, ավանդույթներում:
🔸Սովորելու ենք տարբերակել երազների տեսակները, վերհանել անձնային խորհրդանիշերը, դրանք կիրառել թերապեւտիկ աշխատանքում:
🔸Ծրագրում ներառված են նկարների վերլուծության եւ ակտիվ երեւակայության վարժությունների բաժիններ:
🔹Դասընթացին կարող են մասնակցել հոգեբանական, սոցիոլոգիական, արվեստաբանական կրթություն ունեցող անձինք:
🔹Դասընթացի տեւողությունը՝ 4 ամիս,
շաբաթական 2 հանդիպմամբ.
🔹Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ժամ ՝ 10 րոպե ընդմիջմամբ.
🔹 Օրերն ու ժամերը համաձայնեցվում են մասնակիցների հետ առաջին տեխնիկական հանդիպման ժամանակ.
🔹Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում է երկլեզու վկայական.
🔹Ամսավճարը 45000 դրամ է.
Ուսանողների համար եւ խմբային հայտերի դեպքում՝ 40000 դրամ:
🔹Դասընթացը վարում է Անահիտ Արզումանյանի հոգեբանական կենտրոնի խմբավար, հոգեբան-խորհրդատու Մանե Սողոյանը:
⚜️ Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցվելու համար զանգահարել
📞098016098, 093807808 հեռախոսահամարներին
🏡 Սայաթ-Նովա 25, բն. 17
#Arzumanyans_psychological_centr
You may also like the following events from Անահիտ Արզումանյանի հոգեբանական կենտրոն: