Լուսանկարից մինչև Ֆոտոպատմություն , 29 September | Event in Yerevan | AllEvents

Լուսանկարից մինչև Ֆոտոպատմություն

ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոն

Highlights

Mon, 29 Sep, 2025 at 05:00 pm

Ալեք Մանուկյան 1 (գրադարանի մասնաշենք, 602 սենյակ), 0025 Yerevan, Armenia

Advertisement

Date & Location

Mon, 29 Sep, 2025 at 05:00 pm (AMT)

Ալեք Մանուկյան 1 (գրադարանի մասնաշենք, 602 սենյակ), 0025 Yerevan

Մանուկյան փողոց 25, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Լուսանկարից մինչև Ֆոտոպատմություն
📸 Լուսանկարչության դասընթաց ԵՊՀ Շարունակական Կրթության Կենտրոնում 📸

ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը մեկնարկում է լուսանկարչության դասընթաց, որի ընթացքում դուք ոչ միայն կսովորեք լուսանկարել, այլև տեսնել, մտածել, վերլուծել և
պատմել պատմություններ պատկերներով։

🗓 Դասընթացի մեկնարկ`սեպտեմբերի 29
📍 Հասցե՝ ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոն (Ալեք Մանուկյան 1)
📆 Շաբաթը 2 անգամ
💵 Արժեքը՝ 100,000 դրամ ամբողջ դասընթացի համար
👉 Գրանցման հղում` https://bit.ly/4gwTSLn


📚 Ինչու մասնակցել

🔹 Ծանոթացեք լուսանկարչության տեխնիկական, գաղափարական և էթիկական հիմքերին
🔹 Սովորեք աշխատել լույսի, կոմպոզիցիայի, էքսպոզիցիայի հետ
🔹 ֆոտոպատմությունների վերլուծություն
🔹 Ստեղծեք ձեր անհատական ֆոտոշարքը
🔹 Ուսումնասիրեք Adobe Lightroom ծրագիրը և բարելավեք ձեր աշխատանքները

Դասընթացավար

Արեգ Բալայանը լուսանկարիչ և վիզուալ արտիստ է, որին շատերը ծանոթ են հատկապես իր սթրիթ արթի՝ Հայաստանի ամենատարբեր վայրերում ծվարած Բլօջիկների շնորհիվ: Ծնվել և մեծացել է Երևանում, սակայն 2005թ. տեղափոխվել է Արցախ: 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ զորակոչվել է, ինչպես ինքն է ասում՝ որպես մոբիլիզացված զինվորիկ, մոբ: Հենց այս փորձառությունն է պատմում Արեգի “Մոբ. Ֆոտոէսսեն, որը շատ մեծ արձագանք ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մրցույթներում և մեդիայում։

Պատերազմն ու պատերազմի հետևանքները դարձան Արեգի անհատական և համատեղ ծրագրերի հիմնական հետազոտության առարկան, և հենց այդ մասին է Հետևանքը՝ արտեֆակտ ծրագիրը, որը դիմանկարի միջոցով պատմում է պատերազմի հետևանքների մասին, ինչպես նաև 2020թ. պատերազմին հաջորդած Ես կամ (Ergo Sum I 2021) ծրագիրը, որտեղ կարծես Բլօջիկներն են պատմում պատերազմը:

Ունի ավելի քան 23 տարվա փորձ, աշխատել է Reuters, Al Jazeera, The Guardians, Associated Press, Esquire magazine և այլ միջազգային հարթակների հետ։

Նախագծեր

👉 “Մոբ.” https://aregbalayan.pro/hy/mob
👉 Հետևանքը՝ արտեֆակտ
https://aregbalayan.pro/hy/consequence-artefact
👉 Ես կամ` https://aregbalayan.pro/hy/ergo-sum

📅 Դասընթացի կառուցվածք

Դասընթացը բաղկացած է 20 դասից, որոնցից յուրաքանչյուրն ունի թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչ։ Բոլոր դասերը ներառում են առաջադրանքներ, քննարկումներ, և անկախ ստեղծագործական փորձ։

Թեմաներ`

✨ Լուսանկարչություն՝ որպես խոսքի միջոց
💡 Լույս և խցիկ
🎨 Կոմպոզիցիա ու դիտորդի հայացքի կառավարում
📖 Ֆոտոպատմությունների վերլուծություն
⏱ Էքսպոզիցիա՝ պահաժամ, դիաֆրագմա, ISO
📷 Օբյեկտիվներ, տեսանկյուններ
🖥 Adobe Lightroom-ի հիմունքներ
📸 Ֆոտոշարքի ստեղծում և ամփոփ ներկայացում


Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ շարունակական կրթության կենտրոն
☎️ Հեռ.` (+374 60) 710 212
📩 Էլհասցե` Y2NlIHwgeXN1ICEgYW0=


Also check out other Nonprofit events in Yerevan.

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Ալեք Մանուկյան 1 (գրադարանի մասնաշենք, 602 սենյակ), 0025 Yerevan, Armenia, Մանուկյան փողոց 25, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Get updates and reminders
Advertisement
Լուսանկարից մինչև Ֆոտոպատմություն , 29 September | Event in Yerevan | AllEvents
Լուսանկարից մինչև Ֆոտոպատմություն
Mon, 29 Sep, 2025 at 05:00 pm