Դպրոցը ՆՓԱԿ-ում
Այսուհետ յուրաքանչյուր երեքշաբթի ու շաբաթ օրերը ՆՓԱԿ-ում հայտարարվում են դպրոցականների այցելությունների օրեր:
«Փարիզ-Երևան.Սթրիթ Արտ» ցուցահանդեսի շրջանակներում ուրախ ենք տեղեկացնել, որ ՆՓԱԿ-ում իրականացվելու են էքսկուրսիաներ դպրոցականների ու ուսուցիչների համար։
Ավելի քան 25 բնօրինակ աշխատանքներ սթրիթ արտի առաջամարտիկների և ժամանակակակից քաղաքային արվեստագետների կողմից՝ Բենքսի, Օզմո, Ֆեյրի Շեփարդ, Քրակեն, Լոգան Հիքս, Մանքիբըրդ և այլոք։
Արտիստներ՝ Բենքսի, Բո, Կլե, Դրան, Էվազե՛Սիր, Ժիլբեր1, Գրի1, Ժաս, Ժակ Վիլլեգլե, Ժոնկ, Քաշինք, Քրակեն, Լոգան Հիքս, Մարիամ Էներգետիկ, Մանկիբերդ, Օկուդա, Օզմո, Պանտոնիո, Ռոմեն Ֆրոկե, Սեթ, Շեփարդ Ֆեյրի, Սիրանուշ Աղաջանյան, Տարոն Մանուկյան։
Համադրողներ՝ Նիկոլա Լոգերո-Լասեր, Արամ Զուրաբյան։
Ազդագրի ձևավորումը՝ Իվանա Կրչադինաց:
Եթե դուք սովորում եք 9-12-րդ դասարանում, կամ ուսուցիչ եք, ով ուզում է ժամանակակից արվեստի ու սթրիթ արտի աշխարհը բացահայտել իր դասարանում, մեր էքսկուրսիաները ձեզ համար են։
Էքսկուրսիաներին կարող եք միանալ յուրաքանչյուր երեքշաբթի ու շաբաթ օրերին, ժամը 14։00-16։00։
Վայր՝ ՆՓԱԿ, Բուզանդ 1/3։
Էքսկուրսիային կարող են մասնակցել առավելագույնը 25-30 անձ,
Տևողությունը՝ 1 ժամ,
Օր և ժամ կարող եք ամրագրել՝ զնագահարելով 099 568225 հեռախոսահամարին,
Մասնակցությունն անվճար է։
Հատուկ շնորհակալություն Նիկոլա Լոգերո-Լասերին համագործակցության և անձնական հավաքածուն ցուցադրությանը տրամադրելու համար։
«Սթրիթ Արտ փառատոն 2025»-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։