🎓 Սիրելի՛ շրջանավարտներ,
ՀՊՏՀ-ն մեծ սիրով և ջերմությամբ հրավիրում է ձեզ մասնակցելու դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը և ավարտական անմոռանալի միջոցառմանը՝ «ՀՊՏՀ շրջանավարտ–2025»-ին, որը տեղի կունենա ս․ թ․ հուլիսի 14-ին, 15-ին և 16-ին՝ ՀՊՏՀ մեծ դահլիճում և համալսարանական հյուրընկալ բակում։
🎉 Այս տարվա ավարտական օրերն առավել քան յուրահատուկ են, քանի որ միասնաբար նշում ենք մեր սիրելի համալսարանի հիմնադրման 50-ամյակը։ Այդ առիթով շրջանավարտների համար նախատեսվում է յուրօրինակ անակնկալ՝
🎈վիճակահանության արդյունքում օդապարիկով թռիչք կատարելու հնարավորություն։
📌 Դիպլոմների ստացում
Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2024–2025 ուստարվա շրջանավարտները, կից ներկայացված ժամանակացույցի համաձայն 👇
https://asue.am/upload/files/announcement/schedule.pdf ,
պետք է ԱՆՁՆԱԳՐՈՎ ներկայանան ՀՊՏՀ ուսումնական բաժին (կառավարման ֆակուլտետ, 3-րդ հարկ), ստորագրեն գրանցամատյանում և ստանան դիպլոմը, որն այնուհետև պետք է բերեն իրենց հետ հանդիսավոր միջոցառմանը։
🎊 Հանդիսավոր միջոցառում՝ բոլոր շրջանավարտների համար
Ստորև նշված՝ ձեր ֆակուլտետի համար նախատեսված օրը, դուք կստանաք բացառիկ հնարավորություն՝
✅ շրջանավարտի համազգեստով մասնակցելու ՀՊՏՀ բեմում կայանալիք պաշտոնական արարողությանը
✅ այդ հիշարժան պահին դիպլոմով լուսանկարվելու ֆակուլտետի դեկանի հետ
✅ դառնալու ՀՊՏՀ բակում կազմակերպվող ուրախ ու անմոռանալի միջոցառման մասնակից
✅ մրցույթի ընթացքում վիճակահանությամբ շահելու օդապարիկով թռիչք
📅 Ժամանակացույց
• Հուլիսի 14
🕦 11:30–14:00 – Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ
🕒 15:00–19:00 – Կիրառական ֆինանսների ֆակուլտետ
• Հուլիսի 15
🕦 11:30–15:00 – Տնտեսագիտական ֆակուլտետ
🕞 15:30–19:00 – Կառավարման ֆակուլտետ
• Հուլիսի 16
🕛 12:00–14:00 – Տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության ֆակուլտետ
🕒 15:00–19:00 – Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
🎓 Սիրելի՛ շրջանավարտներ,
Նշված 3 օրերին ՀՊՏՀ բակում, ժամը 11։00-19։30-ը այս տարվա բոլոր շրջանավարտների համար նախատեսվում է վառ ու անմոռանալի միջոցառում՝ հետաքրքրաշարժ մրցույթներ, լուսանկարվելու բազմաթիվ յուրահատուկ անկյուններ և նեթվորքինգ։
📍ՀՊՏՀ բեմում պաշտոնական արարողությանը մասնակցելու և շրջանավարտի հագուստ ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հուլիսի 7-ը՝ հետևյալ հղումով 👇
https://forms.gle/gc3CoAiuFijFHB1bA
Կարևոր հավելում՝ հեռակա բակալավրիատի շրջանավարտների համար
Թեև ձեր դիպլոմները պատրաստ կլինեն ավելի ուշ, այդուհանդերձ, դուք նույնպես, վերոբերյալ ժամանակացույցի համաձայն (ձեր ֆակուլտետին հատկացված օրը), հրավիրվում եք մասնակցելու լուսանկարվելու արարողությանը և ժամանցային երեկոյին։ Շրջանավարտի հագուստ ստանալու համար նույնպես անհրաժեշտ է նախնական գրանցում՝ վերոբերյալ հղումով։
Սիրելի՛ շրջանավարտներ, «ՀՊՏՀ շրջանավարտ–2025»-ը մոտենում է՝ ամփոփելու համալսարանական կյանքի վառ հիշողություններն ու ձեռքբերումները։
Սրտանց սպասում ենք ձեզ ՀՊՏՀ-ի՝ մեր ջերմ ընտանիքի գրկում։
💙 ՀՊՏՀ ընտանիք
You may also like the following events from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE):