Լոռվա Ձոր ՏԱԽ-ը հրավիրում է մեղրի սիրահարներին ականատես լինելու օգոստոսի ամենահամեղ արարողություններից մեկին՝ մեղրաքամին։ Ժամանելով Լեռնաջուր կարող եք ինքներդ քամել և համտեսել տեղական օրգանական մեղր։
Շատերիդ համար Լեռնաջուրը իրական բացահայտում է լինելու, քանզի Լոռին անսահման սիրուն ու դեռ թաքուն վայրեր ունի։ Իսկ Լեռնաջուրը, որը մեղուների արգելոց է, գրավելու է ձեզ նաև իր սաղարթախիտ անտառներով ու տիեզերական հանգստությամբ։
Լոռվա Ձոր ՏԱԽը մեղրաքամը իրականացնում է իր ծրագրի շահառու ԱպիՊարկ ՀԿի հետ միասին՝ ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» («EU-LEAD4Lori and Tavush» ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում և նպատակ է հետապնդում տեղացի դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ:
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No
Undo
Interested
Ticket Info
To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.