Վերելք Տետունլդի, Հուլիս 2025 / Tetnuldi Climb, July 2025, 4 July | Event in Nal'chik

Վերելք Տետունլդի, Հուլիս 2025 / Tetnuldi Climb, July 2025

Mountain Guide Armenia

Highlights

Fri, 04 Jul, 2025 at 06:00 pm

Tetnuldi Mountain.

Advertisement

Date & Location

Fri, 04 Jul, 2025 at 06:00 pm - Thu, 10 Jul, 2025 at 09:00 pm (GET)

Tetnuldi Mountain.

Guest House Dede, სენაკის ქუჩა, მესტია, საქართველო, Mestia, Nal'chik, Russia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Վերելք Տետունլդի, Հուլիս 2025 / Tetnuldi Climb, July 2025
Mountain Guide Armenia - ն 2025 թվականի Հուլիսի 4-10 ը կազմակերպում է վերելք Տետնուլդի (4,858 մ) լեռան գագաթ։

Վերելքը կիրականացվի 2Б-3A (ռուսական) / PD+ (եվրոպական) կլասիֆիկացիայով բարդությամբ ձնա-սառցային երթուղով։
Անվատանգ վերելք ապահովելու նպատակով, խմբի մասնակիցների քանակը չի գերազանցի 3 հոգին։
Վերելքին կարող են մասնակցել միայն Կազբեկ, Էլբրուս կամ այլ համապատասխան լեռնագնացության թարմ փորձառություն ունեցող մասնակիցները։

// ՏԵՏՆՈՒԼԴԻ //

Տետնուլդին գտնվում է Վրաստանի Սվանեթի շրջանում և իրոք կարող է համարվել Վրաստանի ամենագեղեցիկ լեռներից մեկնը։
Նրա գագաթից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Ուշբա, Էլբրուս, Բեզենգիի պատը, Գեստոլա և Շխարա լեռները և ողջ Կովկասյան լեռնաշղայի վրա։

Բացի այն որ, գագաթի հաղթահարումն ապահովում է հրաշալի երկարատև տպավորություններ, ինքնին վերելքը շատ ավելի բարդ է համեմատած, օրինակ Կազբեկի կամ Էլբրուսի հետ։

Այստեղ դուք իրոք կկարողանաք զգալ պրոֆեսիոնալ լեռնագնացության շունչը և կփորձեք սեփական ուժերը հետագայում ավելի բարդ լեռներ հաղթահարելու ճանապարհին։

Տետնուլդին համարվում է բնական «աստիճան» դեպի այնպիսի բարդ լեռների վերելքներ, ինչպիսիք են Կազբեկի բարդ ուղիները, Ուշբա, Մատերհորն, Ամա Դաբլամը և այլն։

// ԻՆՉՈՒ ՄԵՐ ՀԵՏ //

- Մեր ընկերությունը Հայաստանում միակն է, որն արդեն կատարել է 2 բարեհաջող վերելք Տետնուլդիի գագաթ։
- Մեր ուղեկցորդներն ունեն 5000մ-7000մ լեռներ բարձրանալու և խմբերին բարեհաջող գագաթ հասցնելու տասնյակ փորձեր
- Մեր վերելքների ընթացքում մասնակիցների քանակը չի գերազանցում 4 հոգին, ինչի շնորհիվ վերելքը դառնում է ավելի տպավորիչ, անվտանգ և մեծանում է հաջող վերելքի հավանականությունը
- Մենք ինդիվիդուալ հոգատար մոտեցում ենք ցուցաբերում բոլոր մասնակիցներին, տալիս ենք մաքսիմալ տեսական խորհրդատվություն և գործնական գիտելիքներ, ինչպես նախքան վերելքը, այնպես էլ վերելքի ընթացքում
- Լեռնագնացութունը մեր համար առաջին հերթին ապրելակերպ է իսկ կոմերցիոն բաղադրիչը ընդամենը «հաճելին օգտակարի հետ համադրելու միջոց», ուստի մենք մեր վերելքները կատարում ենք մեծ հաճույքով, նվիրումով և բոլոր մասնակիցներին գագաթ հասցնելու մղումներով։

// ՊԱՅՄԱՆՆԵՐ //

Խմբի ղեկավար/ուղեկցորդ։ Artashes Aramazd Mkrtchyan (2 х Տետնուլդ, 7 x Էլբրուս, 7 x Կազբեկ, 2 x Պիկ Լենին)
Ծրագրի տևողությունը։ 6 օր/5 գիշեր
Մասնակիցների քանակը։ 3 հոգի

Ծրագրի մասնակցության արժեքը մեկ անձի համար։
- 1 հոգու դեպքում։ 1200 USD
- 2 հոգու դեպքում։ 750 USD
- 3 հոգու դեպքում։ 600 USD

Mountain Guide Armenia - ի հետ նախկինում վերելքներ իրականացրած մասնակիցներին հասանելի է 10% զեղչ։

// ԾՐԱԳԻՐ //

Օր 1-ին
Առավոտյան խումբը Երևանից կշարժվի և կուղևորվի դեպի Վրաստանի Սվանեթ շրջանի Մեստիա քաղաք։ Գիշերակացը հյուրանոցում։

Օր 2-րդ
Վաղ առավոտյան, արտաճանապարհային մեքենայով կբարձրանանք 3000մ բարձրության վրա գտնվող կայանատեղի և այնտեղից կսկսենք շարժվել դեպի 3700մ բարձրության վրա գտնվող ճամբար։ Գիշերակացը վրաններում։

Օր 3-րդ
Գիշերը կսկսենք վերելքը դեպի գագաթ։ Վերադարձ վրանային ճամբար: Գիշերակաց։

Օր 4-րդ
Վաղ առավոտյան կսկենք վայրէջք դեպի քաղաքակրթություն։ Գիշերակացը՝ հյուրանոցում

Օր 5-րդ
Պահուստային օր

Օր 6-րդ
Վաղ առավոտյան ավտոմեքենայով կշարժվենք դեպի Երևան։ Ժամանումը ուշ երեկոյան։

// ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ //

1. Լեռնային կոշիկներ (նախատեսված 5000մ-6000մ բարձրությունների համար, սովորաբար լինում են հաստ հիդրոբլոկ կաշվից, ունեն կատվիկների համար նախատեսված ռանտեր, պինդ քթամաս և կրունկ, չճկվող ներբաններ)
2. Երկու զույգ հաստ բրդյա և երկու զույգ բարակ սինթեթիկ գուլպա
3. Բախիլներ
4. Թերմոհագուստի կոմպլեկտ (термобелье)
5. Ֆլիսից կամ բրդից հագուստ
6. Լեռնային անջրաթափանց բաճկոն և տաբատ
7. Թեթև փետուրե բաճկոն կամ սինթեթիկ տաք բաճկոն
8. Ֆլիսից բարակ ձեռնոցներ
9. Հաստ ձեռնոցներ
10. Թաթմաններ
11. Ձմեռային գլխարկ
12. Սաղավարտ
13. Քամուց պաշտպանող բալակլավա կամ դիմակ
14. Անձրևային թիկնոց
15. Արևային գլխարկ
16. 60լ-80լ ուսապարկ
17. 20լ-30լ ուսապարկ վերելքի համար
18. Քնապարկ (+0C...-5C comfort - ի համար նախատեսված)
19. Կարիմատ
20. Սառցահատ (ледоруб)
21. Կատվիկներ (кошка)
22. Երեք հատ կարաբին
23. Անվտանգության գոտի իր երկու "բեղերով"
24. Արշավային փայտեր
25. Թերմոս 1լ
26. Ջրի շիշ
27. Բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ
28. Արևային ակնոցներ և դահուկային դիմակ (պաշտպանության մակարդակը ոչ պակաս քան cat 3)
29. Գլխի լապտեր
30. Պահուստային մարտկոցներ
31. Արևապաշտպան քսուք
32. Շուրթերի արևապաշտպան քսուք
33. Անհատական դեղատուփ
34. Հիգիենայի պարագաներ
35. Անձնագիր

* Հանդերձանքի վերաբերյալ կտրամադրվի խորհրդատվություն, ինչպես նաև մեկնումից առաջ կդիտարկվի եղած հանդերձանքը։

// ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է //

- Տրանսպորտային փոխադրումները
- Ուղեկցորդի ծառայությունները
- Գիշերակացերը հյուրանոցներում
- Նախաճաշերը հյուրանոցում
- Խմբային հանդերձանքը (վրան, պարան, սարցապտուտակներ, նավիգացիա, կապ, դեղատուփ, գազօջախ, գազի բալոններ)

// ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ Է //
- Սնունդը
- Անհատական հանդերձանքը
- Ապահովագրությունը
- Այլ ծախսեր, որոնք նշված չեն ներառվածների ցանկում

// ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ /

Իրենց մասնակցությունը հաստատած անձինք մեկնումից մեկ շաբաթ առաջ կիրականացնեն վերելք Արագածի Հյուսիսային գագաթ։ Վերելքից առաջ և հետո կկազմակերպվի հավաք, կքննարկվի ճանապարհորդության մանրամասները։
Տարվա ընթացքում հնարվարություն կլինի Mountain Guide Armenia յի հետ մասնակցել այլ ավելի թեթև վերելքների՝ Արագած ձմեռային, Կազբեկ, Էլբրուս, այդ թվում զեղչված պայմաններով։

// ԳՐԱՆՑՈՒՄ //

- Նախնական գրանցման համար սեղմեք՝ Going
- Վերջնական գրանցման համար անհրաժեշտ է կատարել կանխավճար, ընդհանուր արժեքի 50% ի չափով, վերելքից ամենաուշը մեկ ամիս առաջ

Մանարամասների և ամրագրման համար դիմել՝ Artashes Aramazd Mkrtchyan - ին կամ զանգահարել +374 95 112337 հեռախոսահամարով։

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Tetnuldi Mountain., Guest House Dede, სენაკის ქუჩა, მესტია, საქართველო,Mestia, Nal'chik, Russia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change.We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Get updates and reminders

Host Details

Mountain Guide Armenia

Mountain Guide Armenia

Are you the host? Claim Event

Advertisement
Վերելք Տետունլդի, Հուլիս 2025 / Tetnuldi Climb, July 2025, 4 July | Event in Nal'chik
Վերելք Տետունլդի, Հուլիս 2025 / Tetnuldi Climb, July 2025
Fri, 04 Jul, 2025 at 06:00 pm