4-ՐԴ GYUMRI ART WEEK / Էկոլոգիա և Շրջակա միջավայր
2025 օգոստոս 8-17
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ GYUMRI ART WEEK -ը ժամանակակից արվեստի փառատոն է, որը անցկացվում է Հայաստանի Գյումրի քաղաքում։ Այն միտված է դառնալ արվեստագիտական հետազոտության և փորձարարության խթան տարածաշրջանում, ինչպես նաև վերհանել մշակութային և հասարակական ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումներ։
Փառատոնի համադրողներն են՝ Սարգիս Հովհաննիսյան, Վիկտորյա Իլյուշկինա (Cyland), Գագիկ Ղազարէ (Բաց հարթակ), Գոռ Մարգարյան (spce | Muthesius):
Փառատոնի կազմակերպիչներ՝ GCAW (Գյումրու Ժամանակակից Արվեստի Շաբաթ), Հայաստանի Գեղարվեստի Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Ազգային ճարտարապետության և քաղաքային կյանքի թանգարան, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Սերգեյ Մերկուրովի թանգարան, Բեռլին Արտ Հյուրանոց, Բաց հարթակ, CYLAND Մեդիա Արվեստի Լաբորատորիա։
Գյումրու արվեստի շաբաթվա 4-րդ փառատոնի նպատակը ժամանակակից արվեստի և մարդկային գիտելիքի տարբեր ոլորտների (մարդաբանություն, էկոլոգիա, երկրաբանական գիտություններ, ճարտարապետություն, քաղաքաշինություն, դիզայն, սոցիոլոգիա, պատմություն և նորարար տեխնոլոգիաներ), միջև կապերի ստեղծումն է։ Այս միջառարկայական մոտեցումը ներկայացնում է փոխկապակցված էկոհամակարգերի մի ցանց, որտեղ ստեղծագործական գործելակերպերը ծառայում են որպես խթան՝ գլոբալ կլիմայական և էկոլոգիական խնդիրներին դիմակայելու համար։
Փառատոնի այս տարվա հիմնական նպատակներից է՝ ակտիվորեն ներգրավել տեղական ստեղծագործական և կրթական համայնքներին համատեղ նախագծերում, որոնք գտնվում են արվեստի, էկոլոգիայի և շրջակա միջավայրի հանդեպ գիտակցվածության խաչմերուկում։ Այս նախաձեռնությունները կուսումնասիրեն կլիմայական փոփոխությունների մշակութային կողմերը և կխրախուսեն արվեստի միջամտությունները, որոնք արձագանքում են մեր փոխվող աշխարհին։
Ավելին, Արվեստի շաբաթն ուղղված է ակտիվ հանդիսատեսի գաղափարի ձևավորմանը՝ այնպիսի լսարանի, որը մասնակցում է գիտելիքի ստեղծման գործընթացին և դառնում է արվեստի ու հասարակության միջև երկխոսության ձևավորման անբաժան մաս։ Վարպետաց դասերի, ցուցահանդեսների, զրույցների և վայրին հատուկ գործողությունների միջոցով մեր նպատակն է ստեղծել նոր կապեր ժամանակակից արվեստի պրակտիկաների և տարբեր ոլորտներում աշխատող անհատների, կազմակերպությունների ու հետազոտական նախաձեռնությունների միջև։ Փառատոնն ընկալվում է որպես արձագանք արվեստի և շրջակա միջավայրի միջև հրատապ ու զարգացող փոխհարաբերությանը՝ կենտրոնանալով էկոլոգիական գիտակցության, կլիմայական փոփոխությունների, կայուն զարգացման և մարդու ու բնության փոխազդեցության վրա։
Փառատոնը հիմնված է այն համոզմունքի վրա, որ արվեստը կարող է լինել շրջակա միջավայրի գիտակցության խթան՝ առաջարկելով թե՛ պոետիկ, թե՛ գործնական արձագանքներ մոլորակային ճգնաժամերին դիմակայելու։ Մեր էկոլոգիական ապագան հարցականի տակ գտնվելով՝ արվեստագետները յուրահատուկ կայուն այլընտրանքներ են առաջարկելու և հրահրելու այս անհետաձգելի երկխոսությունը։
Արվեստը գիտությունների, կառուցապատված միջավայրի և համայնքային կյանքի հետ կապելու միջոցով փառատոնն ուրվագծում է նոր ուղի, որի ընթացքում արվեստը դառնում է թե՛ վկա, թե՛ գործակից՝ մեր մոլորակը պահպանելու համատեղ պայքարում։
Գյումրու արվեստի շաբաթ 4-րդ փառատոնը նվիրված է ժամանակակից արվեստի առաջամարտիկ, հայ նշանավոր արվեստագետ և մտածող Մարկոս Գրիգորյանի (1925–2007) ծննդյան 100-ամյակին։Մարկոս Գրիգորյանի անունը առանցքային տեղ է զբաղեցնում հայկական ժամանակակից արվեստի պատմության մեջ։ Նրա ստեղծագործությունն ու գաղափարական ժառանգությունը սերտորեն կապված են բնության, հողի, նյութի և մշակութային ինքնության թեմաների հետ։ Նրա գործերում հաճախ շեշտադրվում է մարդու և շրջակա միջավայրի խորը փոխկապվածությունը։ Հենց այս արժեքներից ներշնչված՝ Գյումրու արվեստի շաբաթվա այս տարվա թողարկումը կրում է Մարկոս Գրիգորյանի անունը՝ ի նշան հարգանքի և որպես գաղափարական կողմնացույցի։
Փառատոնն իր հանդիսատեսին առաջարկում է հարթակ, որտեղ ժամանակակից արվեստը հանդիպում է այլ ոլորտների՝ էկոլոգիայի, բնապահպանության, քաղաքաշինության, մարդաբանության, տեխնոլոգիայի և հասարակական գիտությունների հետ։ Այս տարվա նպատակն է խթանել միջառարկայական համագործակցությունը, որտեղ արվեստը հանդիսանում է գործիք՝ կլիմայական և էկոլոգիական մարտահրավերներին արձագանքելու համար։
Փառատոնն արվեստը ներկայացնում է ոչ միայն որպես ինքնարտահայտման միջոց, այլ որպես մշակութային և սոցիալական գործողություն, որն ունի իրական փոփոխություններ ներշնչելու ներուժ։
4TH GYUMRI ART WEEK / Ecology&Environment
August�8‐17, 2025
INTERNATIONAL GYUMRI ART WEEK is an annual festival for contemporary art in the city of Gyumri, Armenia. It is designed to become a catalyst for artistic research and experimentation in the region and to provoke debates on the actual cultural and societal processes.
The festival is curated by: Sargis Hovhannisyan, Victoria Ilyushkina (Cyland), Gagik Ghazareh (Open Platform)
Organizers of the festival: GCAW, Gyumri Branch Of Academy Of Fine Arts Of Armenia, Museum of Literature and Arts named after Yeghishe Charents, Gallery of Mariam and Yeranuhi Aslamazyan Sisters, Museum of National Architecture and Urban Life, Gyumri Technology Center, Enterprise Incubator Foundation, Sergey Merkurov Museum, Berlin Art Hotel, Open Platform in partnership and with the support of CYLAND Media Art Lab.
The 4th Gyumri Art Week aims to foster connections between contemporary art and diverse fields of human knowledge—including anthropology, ecology, geology, architecture, urban planning, design, sociology, history, and emerging technologies. This interdisciplinary approach envisions a network of interconnected ecosystems where creative practices serve as catalysts for confronting global climate and ecological challenges.
A core objective of this year’s edition is to actively engage local creative and educational communities in collaborative projects at the intersection of art, ecology, and environmental awareness. These initiatives will explore the cultural dimensions of climate change and promote artistic interventions that reflect on and respond to our changing world.
Furthermore, the Art Week seeks to nurture the concept of an active audience—one that participates in knowledge production and becomes an integral part of shaping the dialogue between art and society. Through workshops, exhibitions, talks, and site-specific actions, we aim to create new links between contemporary artistic practices and individuals, organizations, and research-based initiatives working across disciplines.
The festival revolves around the urgent and evolving relationship between art and the environment, focusing on ecological consciousness, climate change, sustainability, and humanity’s interaction with the natural world.
This festival is rooted in the belief that art can be a catalyst for environmental consciousness, offering both poetic and practical responses to planetary crises. As our ecological future hangs in the balance, artists are uniquely positioned to envision sustainable alternatives and provoke urgent dialogue.
In connecting the arts with the sciences, the built environment, and community life, it charts a new course-where art becomes both witness and agent in the collective struggle to sustain our planet.
The 4th edition of the Gyumri Art Week international festival is dedicated to the 100th anniversary of Marcos Grigorian (1925–2007), a prominent Armenian artist, thinker, and pioneer of contemporary art.
The name of Marcos Grigorian (1925–2007) holds a central place in the history of Armenian contemporary art, closely tied to themes of nature, earth, material, and cultural identity. His work often explored the deep interconnection between humanity and the environment. Inspired by these principles, the 4th Gyumri Art Week is named in his honor-as a tribute and conceptual compass.
The festival serves as a platform that brings together contemporary art with other fields of knowledge-such as ecology, environmental protection, urban planning, anthropology, technology, and social sciences. This year’s edition aims to foster interdisciplinary collaboration, where art functions as a tool to address climate and ecological challenges.
The festival presents art not only as a means of expression but as a cultural and social act-with the potential to inspire real change.
You may also like the following events from Gyumri Art Week:
Also check out other
Arts events in Gyumri,
Festivals in Gyumri,
Fine Arts events in Gyumri.