«Մեր պարերը և մենք» ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
Սիրով հայտնում ենք, որ Հրազդան քաղաքում այս ամսվա առաջին շաբաթ օրը կլինի ավանդական պարերի օր։
«Կարին» ավանդական երգի պարի խումբը և «Հարք» ավանդական պարի խումբը Հրազդանի համայնքապետարանի հետ միասին նախաձեռնություն է վերցրել տարածել մեր հարուստ ավանդական պարային մշակույթը Հրազդանում և այդ առիթով հրավիրում ենք բոլորին միանալ այս համախմբող հանդիպմանը։
Միջոցառումը կուղեկցվի «Կարին Նվագախմբի» կենդանի նվագակցությամբ:
«Մեր պարերը և մենք» Հրազդանում միջոցառումը կլինի բաց հարթակ՝
• սովորելու հայկական ավանդական պարերը
• ծանոթանալու տարբեր համայնքներից եկած պարախմբերի և հայ մշակույթը կրողների հետ
• զգալ ավանդական պարերի ուժը միասնության միջոցով։
📍 Որտեղ՝ Հրազդանի Սահմանադրության հրապարակ
🕕 Երբ՝ Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ից մինչև 21:00
🎟️ Մուտքն ազատ է բոլորի համար։
Արի՛ բացահայտենք մեր արմատները ավանդական երգի ու պարի միջոցով💪