Դասախոսություն․Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ, 19 September

Դասախոսություն․Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ

ICA Yerevan

Highlights

Fri, 19 Sep, 2025 at 07:00 pm

47 Avet Avetisyan St, Yerevan, Armenia

Advertisement

Date & Location

Fri, 19 Sep, 2025 at 07:00 pm (AMT)

47 Avet Avetisyan St

Ա. Ավետիսյան փողոց 47, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Դասախոսություն․Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ
Սեպտեմբերի 19-ին ժամը 19։00-ին ԺԱԻ-ում տեղի կունենա Հրաչ Բայադյանի՝ «Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ» խորագրով դասախոսությունը։

Մուտքն ազատ է

----
Հրաչ Բայադյանը` այս դասախոսության մասին․

«Առաջին դեպքում խոսքը Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» վիպակի հիման վրա գրված սցենարի և նկարահանված ֆիլմի մասին է, երկրորդ դեպքում՝ Մաթևոսյանի «Խումհար» վիպակում Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմի գրական վերարտադրության:

Առաջին դեպքում կհիմնվեմ «Երևակայելով անցյալը» գրքի գլուխներից մեկի վրա՝ պատասխանելու հարցին՝ ի՞նչն է դարձնում ֆիլմը ազգային: Իսկ ինչպե՞ս է «Մենք ենք, մեր սարերը» պատումում գյուղական համայնքի «մենքը» վերափոխվում ազգային «մենքի», ինչպե՞ս է այդքան գրաքննված ֆիլմը, այդուհանդերձ, ստանում ազգային բովանդակություն: Թեև այս փոխակերպման մեջ ըստ ամենայնի մեծ դեր խաղացել են 1960-70-ականների «ազգային զարթոնքն» ուղեկցող հավաքական մղումներն ու
կինոգետների ջանքերը, ֆիլմը նույնպես նման ընդհանրացման համար հիմք տալիս է թե սցենարի, թե տեսողական արտահայտության ձևերի առումով:

Այս բանախոսության մեջ ինձ կհետաքրքրի երկու հարց: Առաջին՝ բախումը ուրիշին. ինչպե՞ս է խորհրդահայ գրողը ընկալում միլանյան բուրժուական խավի մասին պատմող արևմտյան ֆիլմը, ի՞նչ է ընտրում և ի՞նչ դուրս թողնում, ի՞նչ է փոխում և ի՞նչ ավելացնում ֆիլմի գրական վերարտադրության մեջ, ի՞նչն է ընդգծվում և ի՞նչն է մնուն չճանաչված ու անտեսված: Վերջինը վերաբերում է հատկապես արևմտյան ժամանակակից քաղաքին և արդիական ճարտարապետությանը, որ այդքան կարևոր էին ֆիլմի
համար: Երկրորդ՝ ինչպե՞ս է կառուցված գրական վերարտադրության կինո-գրական հիբրիդային լեզուն,
տեսողական և գրական հռետորության ի՞նչ միջոցներից է այն կազմված»:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

47 Avet Avetisyan St, Yerevan, Armenia
Get updates and reminders

Host Details

ICA Yerevan

ICA Yerevan

Are you the host? Claim Event

Advertisement
Դասախոսություն․Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ, 19 September
Դասախոսություն․Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ
Fri, 19 Sep, 2025 at 07:00 pm