ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲԱՆԱՎԵՃ. կազմակերպաման ձևերը և իրականացման առանձնահատկությունները 2-օրյա դասընթաց
Դասընթացի ընթացքում կկարողանաք
Զարգացնել
- Բանավիճելու կարողությունը
- Ներկայացման և փաստարկման հմտությունները
- Տրամաբանական ու վերլուծական մտածողությունը
- Ժամանակի կառավարումը և արագ կողմնորոշումը
- Օբյեկտիվ որոշումների կայացումը
- Արդյունավետ թիմային աշխատանքը և այլն
Դասընթացը ներառում է.
· Բանավեճի հիմնական ձևաչափերը, կազմակերպման գործընթացը և սկզբունքները
· Բանավեճի թեմայի ձևակերպման առանձնահատկությունները
· Արդյունավետ փաստարկման ձևերը և կառուցման եղանակները
· Հերքման մարտավարությունը
· Բանավեճում հաճախ հանդիպող տրամաբանական սխալները
· Բանավեճի դատավարության կառավարում
Դասընթացավարներ
Նունե Ջոմարդյան - Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, Իրավաբանական կլինիկայի տնօրեն, IDEA բանավեճերի միջազգային ծրագրի դասընթացավար
Մերի Շահբազյան - Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Նախապատրաստական բաժնի ղեկավար, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի դասախոս, IDEA բանավեճերի միջազգային ծրագրի դասընթացավար
Դասընթացի օրերը՝ Նոյեմբերի 13 և 14, ժամը 14։30-18։00։
Հավաստագիր և կրեդիտներ.
Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան Եվրասիա միջազգային համալսարանի հավաստագիր՝ 1 ECTS կրեդիտի ներառմամբ (համարժեք է 30 ժամ ընդհանուր աշխատանքային բեռնվածության), համապատասխան՝ Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգին։ Հավաստագիրը տրամադրվում է Europass ձևաչափով՝ ապահովելով միջազգային ճանաչում։
Դասընթացի 2 օրերին մասնակցությունը պարտադիր է։
Դասընթացը նախատեսված է դպրոցների և քոլեջների ուսուցիչների համար:
Գրանցվելու համար անցեք հղումով՝
https://forms.gle/wsGv6vfY8sZx7DcK8
Գրանցվելու վերջնաժամկետ՝ Նոյեմբերի 10