Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ինքնության պահապանները» վավերագրական ֆիլմի պրեմիերային:
Ֆիլմը նվիրված է Պոլսի հայկական ժառանգությանը: Օսմանյան կայսրության շրջանից սկսած հայապատկան գույքերը տարբեր հրամանագրերով խլվել են համայնքից։ Գույքերի բռնազավթման գործընթացը առավել ուժգնացել է Հայոց Ցեղասպանությունից հետո, երբ ընդունվել են մի շարք օրենքներ, (երբեմն իրար հակասող), որոնցով հայերն իրենց լքած տները վերադառնալու պարագայում անգամ չէին կարող դրանք տնօրինել:
Այնուհետև 1936թ.-ին Թուրքիայի կառավարությունը կանոնագիրք է թողարկում, համաձայն որի, այն գույքերը, որոնք բացակայում են կանոնագրքի ցուցակից, կբռնազավթվեն պետության կողմից։ Հայ համայնքը սկսում է գույքագրել իր ունեցվածքը, արդյուքում՝ բազմաթիվ հայապատկան տարածքներ սեփականության վկայականի բացակայության պատճառով անցնում են պետության վերահսկողությանը։
2003թ.-ին Թուրքիայի կառավարությունը ԵՄ-ին սիրաշահելու համար թույլ է տալիս ազգային փոքրամասնություններին դատական կարգով վերադարձնել իրենց պատկանող որոշակի գույքեր, որոնք առկա էին 1936թ.-ի կանոնակարգում` զուգահեռ խոչընդոտներ ստեղծելով նույն դատական համակարգում:
Մինչ օրս Պոլսում երկու տասնյակ գույք է վերադարձվել համայնքին, հարյուրավոր գույքերի ճակատագիր մնում է անորոշ։
Մուտքն ազատ է