Ուշադրությո՜ւն 💥
🥳 Հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Ծովակ» ավանդական երգի-պարի խումբը հանդես կգա շատ սպասված մենահամերգով, որը կկրի «Կենաց ծառ» խորագիրը 💙
Մշակույթը բացարձակ արժեք է, որը մեզ կապում է մեր արմատների հետ, վերաարժեւորում է մեր գոյությունը, իմաստ է հաղորդում մեր պայքարին ու հանդիսանում է մեր ազգային ինքնության ու ինքնագիտակցության կարեւորագույն հիմքը։ Մշակույթը մեր ազգի կյանքի աղբյուրն է`«կենաց ծառը», որի միջոցով ու որով մենք հարստանում ենք ու ստանում մեր հոգեւոր սնունդը։
Ազգային երգն ու պարը կազմում են մեր մշակույթի առանցքը եւ ի զորու են դաստիարակել ինքնաճանաչ ու հայրենասեր սերունդ։ Մեր առաքելությունն է մեր մշակույթը տարածելը, սփռելը սերունդների մեջ, որպեսզի նրանց հոգում արթնանան ազգային մտածողությունը, արժեքներն ու գաղափարները։ Մենք ունենք ի վերուստ սահմանված կտակ` հային վերադարձնել իր արժանապատվությունը` մոտեցնելով իրեն իր «կենաց ծառին»…
Այսպիսով` բոլորիդ հրավիրում ենք տեր կանգնելու մեր մշակույթին ու ինքնությանը, դառնալու էլ ավելի հայրենաճանաչ ու էլ ավելի մոտենալու մեր արմատներին։
🗓️ Հոկտեմբերի 13
🕖 19:00
📍 Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն (Աբովյան 7)
📞 Հարցերի դեպքում` 094 831832
🎫 Տոմսերի հղումը`
https://fastticket.am/event-details/tree-of-life/seat-map
🟣 Մենահամերգը տեղի կունենա @karin.band -ի հզոր նվագակցությամբ 🔥
Մեր հոգեւոր սնուցումը կարող է լինել միայն ու միայն «Կենաց ծառից»…
Սիրով սպասում ենք բոլորիդ 💙
#ծովակ
Also check out other Music events in Yerevan, Entertainment events in Yerevan.