🔴 #ԺամանակավորՑուցադրություն | «Լուռ ներկեր. Ռեգինա Ղազարյան՝ հիշողության պահապան»
📅 Նոյեմբերի 27-ին, ժամը 16:00-ին՝ Եղիշե Չարենցի հիշատակի օրը գրողի տուն-թանգարանում տեղի կունենա «Լուռ ներկեր. Ռեգինա Ղազարյան՝ հիշողության պահապան» ժամանակավոր ցուցադրության բացումը։
Ցուցադրությունը նվիրված է Ռեգինա Ղազարյանին (1915–1999)՝ արվեստագետի, որի կյանքի և գեղանկարչության մեջ խտացած է մի ամբողջ դարաշրջանի ոգի։
Ռեգինա Ղազարյանը ոչ միայն ընդգծված անհատականությամբ նկարիչ է, այլև մարդկային հավատարմության վեհ խորհրդանիշ։ Նրա անունը անքակտելիորեն ձուլված է Եղիշե Չարենցի ժառանգության փրկության ու պահպանման պատմությանը։ Նա էր, որ խիզախությամբ և անձնական վտանգի գնով փրկեց բանաստեղծի ձեռագրերը՝ դրանք փոխանցելով հաջորդ սերունդներին։
Ցուցադրությունում ներառված են այն կտավները, որոնց մեջ նշանակալի են Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործությունների մոտիվները․
🖌️«Մահվան տեսիլ» 1967թ.
🖌️«Չարենցի վերջին օրերը» 1969թ.
🖌️«Չարենցի վերջին ճանապարհը՝ Հավերժություն» 1969թ.
🖌️«Ասպետական» 1984թ.
🖌️«Մայր իմ անուշ ու անգին» 1987թ.
🖌️«Նավզիկե» 1993թ.
🖌️«Զառանցանք» 1994թ.
🖌️«Դեպի հավերժություն» 1994թ.
🖌️Իզաբելլա, Արփենիկ և Անահիտ Չարենցների դիմանկարները:
✉️ Առաջին անգամ ցուցադրվելու են Ռեգինա Ղազարյանի արտագրությունները և Իզաբելլա Չարենցի հետ նամակագրական կապի վերջին նմուշները: Նկարչուհու լուսանկարների և անձնական իրերի կողքին են նաև ժամանակի նկարիչների արձագանքները՝
🖌️ Մարտիրոս Սարյանի «Ռեգինա Ղազարյանի դիմանկարը» 1969թ.
🖌️ Հակոբ Հակոբյանի «Բալլադ Չարենցի, Ռեգինայի և հեծանիվի մասին» 1997թ.
🖌️ Ալեքսանդր Գրիգորյանի «Ռեգինա Ղազարյանի դիմանկարը» 1959թ.:
Սիրով սպասում ենք ձեզ այս բացառիկ ցուցադրությանը։
———
🎫 Առցանց տոմսեր գնելու համար՝
https://museumsarmenia.am/am/
☎️ 010531412 | 033531412
#Չարենցի_տուն_թանգարան #YeghisheCharentsHouseMuseum #արի_թանգարան