📢 Հարգելի կոլեգաներ
🗓 2025թ․-ի նոյեմբերի 29-ին Ժամը 10։00
Ռամադա հյուրանոցում տեղի կունենա գիտագործնական կոնֆերանս` «ԴԻԱԲԵՏԻԿ ՆԵՅՐՈՊԱԹԻԱՆԵՐ, ԿՈԳՆԻՏԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ ԵՎ ԳԼԽԱՑԱՎԵՐ» թեմաներով։
Կոնֆերանսը ներառում է և՛ տեսական, և՛ գործնական մասեր։
📌 Կոնֆերանսի մասնակիցներին կտրվի 5 տեսական և 2 գործնական ՇՄԶ կրեդիտներ։
Դիմել կարող են էնդոկրինոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, նյարդաբաններ։ Նախատեսված է մասնակցության ընդամենը 50 տեղ։
📌 Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ։
Գրանցումը պարտադիր, ներքոհիշյալ երկու լինքերով`
https://ticketon.am/en/event/6173
https://forms.gle/wpctRRnrgjpPB5fZA
✅ Դասընթացի օրակարգը`
09։00 - 10։00 Մասնակիցների գրանցում
10։00 - 10։10 Բացման խոսք` Հայկանուշ Համբարձումյան, Ռենատա Մարկոսյան
10։10 - 11։10 Դիաբետիկ նեյրոպաթիաներ․ առաջացման պաթոֆիզիոլոգիան, զգացողական ուղիների անատոմիան։ Դիաբետիկ նեյրոպաթիաների կլինիկական դրսևորումները։
Նունե Զարայելյան - նյարդաբան, Ուիգմոր Քլինիք, Ավանդական բժշկական ինստիտուտի դասախոս։
11։10 - 12։10 Դիաբետիկ նեյրոպաթիաների վաղ ախտորոշման առանձնահատկությունները, գործիքների կիրառումը։ Գործնական աշխատանք պացիենտի հետ։
Նունե Զարայելյան - նյարդաբան, Ուիգմոր Քլինիք, Ավանդական բժշկական ինստիտուտի դասախոս։
12։10 - 13։10 Դիաբետիկ նեյրոպաթիաների բուժման ժամանակակից մոտեցումները ըստ կլինիկական ուղեցույցների։
Նունե Զարայելյան - նյարդաբան Ուիգմոր Քլինիք, Ավանդական բժշկական ինստիտուտի դասախոս։
13։10 - 13։20 Ընդմիջում
13։20 - 14։20 Շաքարային դիաբետ և կոգնիտիվ խանգարումներ։
Եկատերինա Հովհաննիսյան - նյարդաբան, Հերացի թիվ 1 Համալսարանական Հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի դասախոս։
14։20 - 15։20 Կոգնիտիվ խանգարումների ախտորոշման կրիտերիաները՝ թեստերի վերլուծություն։ Գործնական աշխատանք պացիենտի հետ։
Եկատերինա Հովհաննիսյան - նյարդաբան, Հերացի թիվ 1 Համալսարանական Հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության ղեկավար
15։20 - 16։20 Ճարպակալում և գլխացավեր՝ պատճառահետևանքային կապ։
Հասմիկ Վեքիլյան - նյարդաբան, գլխացավերի դիպլոմավորված մասնագետ, 2-րդ բուժմիավորում, Ցիտո ԲԿ, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի դասախոս։
16․20 - 17:20 Երկու տիպի Շաքարային դիաբետի վարման մոտեցումները ըստ Եվրոպական և Ամերիկյան դիաբետոլոգիական ասոցիացիաների վերջին ուղեցույցների։ Հայկանուշ Համբարձումյան – էնդոկրինոլոգ, Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիայի նախագահ, Ուիգմոր Քլինիք։
17։20 - 17։30 Հարց ու պատասխան։ Փակման խոսք։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
041033777 հեռախոսահամարով, գրել մեր էջին։