«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու աառցանց հոգեբանական աջակցման խմբի աշխատանքներին հատուկ կարիքներով երեխաների ծնողներին (Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ, հենաշարժողական, տեսողական, լսողական, մտավոր, վարքային և այլ առանձնահատկություններով)
Տևողությունը՝ 12 հանդիպում, շաբաթական 1 անգամ 2 ժամով:
Ծրաագրում.
- Ծնողական մեղքի զգացում
- Վախեր, անորոշության զգացումներ ու տագնապներ՝ կապված երեխաների ապագայի հետ
- Սթրեսակայունության բարձրացում
- Ժամանակի արդյունավետ պլանավորում և կառավարում
- Անարդարության զգացումներ, իմաստների որոնում
- Կյանքի տարբեր արժեքների նկատմամբ վերաիմաստավորումներ:
Խումբը վարում են հոգեբաններ՝ Արմինե Ավագյանը և Անդրանիկ Բաբայանը:
Մասնակցության արժեքը՝ յուրաքանչյուր հանդիպման համար հանգանակությամբ՝ սկսած 3 000 դրամից:
Խմբի չափը՝ 8-12 մասնակից (տեղերը սահմանափակ են)։
Սկիզբը՝ ըստ խմբի հավաքագրման, հանդիպումների օրերն ու ժամերը կպայմանավորվեն մասնակիցների հետ։
Գրանցման և հավելյալ հարցերի համար գրել մեր էջին կամ էլ.փոստին
YXRzaGNlbnRlciB8IGdtYWlsICEgY29t։
You may also like the following events from «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն: