Դդմի Տոն 2025, 11 October | Event in Dilijan | AllEvents

Դդմի Տոն 2025

Pumpkin Festival

Highlights

Sat, 11 Oct, 2025 at 11:00 am

Green Training Center, Tavush marz, Hovk

Advertisement

Date & Location

Sat, 11 Oct, 2025 at 11:00 am (AMT)

Green Training Center, Tavush marz, Hovk

Tavush marz, Hovk, Haghartsin, Dilijan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Դդմի Տոն 2025
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Դդմի տոնին, որը տեղի կունենա՝ 2025թ. հոկտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Հովք գյուղի Ուսուցման Կանաչ Կենտրոնում։ Դդմի տոնի միջոցով Ուսուցման Կանաչ Կենտրոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Բազմաթիվ շահառու և ոչ շահառու ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Տավուշի և հարակից մարզերի մի շարք համայնքներից կմասնակցեն Դդմի Տոնին: ԴԴՄԻ ՓԱՌԱՏՈՆԸ ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում ու այն ամենուրախ ու բարեբեր տոներից մեկն է համարվում: Մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհորդում են, որպեսզի մասնակցեն այդ տոնին, վայելեն գյուղական միջավայրը, ապրեն գյուղացու կենցաղով, արժանին մատուցեն հողի աշխատավորին և օգնեն ավելացնելու իրենց եկամուտները: Այս տոնը կդառնա յուրօրինակ հարթակ, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները, տարբեր կազմակերպություններն ու հնարավոր ներդրողները կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով: Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Կտրվի նաև հատուկ մրցանակ Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին։ Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև կուղեկցվի ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով ու պարային համարներով: Տեղեկացնում ենք նաև, որ ովքեր կցանկանան մնալ մի քանի օր, ապա կարող են գիշերել Ուսուցման Կանաչ Կենտրոնի հարակից տարածքում ու Հովք և հարակից բնակավայրերի գյուղական հյուրատներում և կաջակցեն նաև տարածաշրջանի գյուղական տուրիզմով զբաղվող տուրիստական կառույցներին։ Հյուրերի և այցելուների մուտքն ազատ է։ Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ Կանաչ արահետ ՀԿ b2ZmaWNlIHwgZ3JlZW5sYW5lICEgYW0=, Ուսուցման Կանաչ կենտրոն b2ZmaWNlIHwgZ3JlZW5jZW50ZXIgISBhbQ==։ Մանրամասների համար կապվել ՝ dmxhZGltaXIgfCBncmVlbmNlbnRlciAhIGFt, կամ զանգահարել ` +37477634548, +37499566373 հեռախոսահամարներով։
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ 🍀

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Green Training Center, Tavush marz, Hovk, Tavush marz, Hovk ,Haghartsin, Armenia, Dilijan

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Get updates and reminders

Host Details

Pumpkin Festival

Pumpkin Festival

Are you the host? Claim Event

Advertisement
Դդմի Տոն 2025, 11 October | Event in Dilijan | AllEvents
Դդմի Տոն 2025
Sat, 11 Oct, 2025 at 11:00 am