Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Դդմի տոնին, որը տեղի կունենա՝ 2025թ. հոկտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Հովք գյուղի Ուսուցման Կանաչ Կենտրոնում։ Դդմի տոնի միջոցով Ուսուցման Կանաչ Կենտրոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Բազմաթիվ շահառու և ոչ շահառու ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Տավուշի և հարակից մարզերի մի շարք համայնքներից կմասնակցեն Դդմի Տոնին: ԴԴՄԻ ՓԱՌԱՏՈՆԸ ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում ու այն ամենուրախ ու բարեբեր տոներից մեկն է համարվում: Մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհորդում են, որպեսզի մասնակցեն այդ տոնին, վայելեն գյուղական միջավայրը, ապրեն գյուղացու կենցաղով, արժանին մատուցեն հողի աշխատավորին և օգնեն ավելացնելու իրենց եկամուտները: Այս տոնը կդառնա յուրօրինակ հարթակ, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները, տարբեր կազմակերպություններն ու հնարավոր ներդրողները կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով: Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Կտրվի նաև հատուկ մրցանակ Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին։ Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև կուղեկցվի ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով ու պարային համարներով: Տեղեկացնում ենք նաև, որ ովքեր կցանկանան մնալ մի քանի օր, ապա կարող են գիշերել Ուսուցման Կանաչ Կենտրոնի հարակից տարածքում ու Հովք և հարակից բնակավայրերի գյուղական հյուրատներում և կաջակցեն նաև տարածաշրջանի գյուղական տուրիզմով զբաղվող տուրիստական կառույցներին։ Հյուրերի և այցելուների մուտքն ազատ է։ Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ Կանաչ արահետ ՀԿ
b2ZmaWNlIHwgZ3JlZW5sYW5lICEgYW0=, Ուսուցման Կանաչ կենտրոն
b2ZmaWNlIHwgZ3JlZW5jZW50ZXIgISBhbQ==։ Մանրամասների համար կապվել ՝
dmxhZGltaXIgfCBncmVlbmNlbnRlciAhIGFt, կամ զանգահարել ` +37477634548, +37499566373 հեռախոսահամարներով։
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ 🍀