

# Event Details

- **Event Name**: ? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ)  Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա 
- **Event Start and End Date**: Sat, 04 Jul, 2026 at 01:00 pm
- **Event Description**: Ցանկանո՞ւմ եք սովորել հասկանալ ինքներդ ձեզ և ուրիշներին, կառավարել ձեր արձագանքները և օգնել մարդկանց փոխվել: Այս դասընթացը ձեզ տալիս է ՆԼԾ-ի համակարգային գործիքակազմ՝ բազային մոդելներից մինչև հզոր սուբմոդալ տեխնիկաներ: ?✨

Երկու ամսում դուք կյուրացնեք մեթոդներ, որոնք կիրառվում են հոգեթերապիայում, քոուչինգում, մանկավարժության և գործարար հաղորդակցության մեջ:

?️ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ.
Թրեյնինգը վարելու է հ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Նաղդյանը, ով Հայաստանում ՆԼԾ (NLP) ուղղության հիմնադիրն է և արդեն 30 տարի զարգացնում է այս ոլորտը: Հենց նրա նախաձեռնությամբ է ՆԼԾ-ն ներառվել տեղական բուհերի կրթական ծրագրերում, և այսօր դուք բացառիկ հնարավորություն ունեք սովորելու հայաստանյան ՆԼԾ դպրոցի հիմնադրից:

?️ Մակարդակ I — ՆԼԾ-ի հիմունքները
Դասընթացի առաջին մակարդակը ձևավորում է սուբյեկտիվ փորձի կառուցվածքի և ՆԼԾ-ի բազային հաղորդակցական գործիքների հիմնարար ըմբռնումը.
Աշխարհի մոդելներ — ինչպես ենք մենք կառուցում և ընկալում իրականությունը սեփական փորձի պրիզմայով:
Լեզվի մետա-մոդել — խոսքում աղավաղումների, ընդհանրացումների և բացթողումների բացահայտում, աշխատանք խորքային համոզմունքների հետ: ?️
Վստահության հաստատում — հաղորդակցության գործընթացում միացման (հարմարվողականության), տրամաչափման (կալիբրովկայի) և առաջնորդման տեխնիկաներ:
Լավ ձևակերպված արդյունքի ձևավորման պայմաններ — էկոլոգիական (անվտանգ) և հասանելի նպատակների դրվածք: ?
Խարսխում — պայմանական ազդակի միջոցով ռեսուրսային վիճակների ֆիքսում և վերարտադրում: ⚓
Անձնական պատմության փոփոխություն — անցյալի բացասական փորձի վերամշակում ռեսուրսային վերաիմաստավորման միջոցով։

⚡ Մակարդակ II — Սուբմոդալ տեխնիկաներ
Երկրորդ մակարդակը նվիրված է սուբմոդալությունների՝ զգայական փորձի նրբագույն պարամետրերի հետ աշխատանքին, որոնց փոփոխության միջոցով ձեռք են բերվում արագ և կայուն անձնային տրանսֆորմացիաներ.
Սուբմոդալություններ — սուբյեկտիվ փորձի կառուցվածք. տեսողական (վիզուալ), լսողական (աուդիալ) և զգայական (կինեսթետիկ) պարամետրեր:?
Տեսողական-զգայական դիսոցիացիա  — տրավմատիկ փորձի էմոցիոնալ ծանրաբեռնվածության չեզոքացում:
«Սվիշ» (Взмах) տեխնիկա — ավտոմատ վարքագծային մոդելների (պատերների) և անցանկալի արձագանքների արագ փոփոխություն:?
Աշխատանք ֆոբիաների և սուր էմոցիոնալ արձագանքների հետ — վախերի արագ և էկոլոգիական վերացման արձանագրություններ (պրոտոկոլներ):?️
Աշխատանք ժամանակի գծի վրա — անցյալի ինտեգրում, ներկայի օպտիմալացում և ցանկալի ապագայի նախագծում:⏳
Ռեֆրեյմինգ և համոզմունքների փոփոխություն սուբմոդալությունների միջոցով — մտածողության սահմանափակող մոդելների (պատերների) վերակառուցում:

? Ինչպիսի՞ խնդիրների հետ է աշխատում ՆԼԾ-ն
ՆԼԾ-ի տեխնիկաները կիրառվում են թերապևտիկ և խորհրդատվական խնդիրների լայն շրջանակում.
✅Տագնապայնություն, կպչուն վախեր, ֆոբիաներ և խուճապային գրոհներ (տագնապային գրոհներ):
✅Հոգեբանական տրավմաներ և հետտրավմատիկ արձագանքներ:
✅Իր մասին բացասական համոզմունքներ, ցածր ինքնագնահատական:
✅Պրոկրաստինացիա (գործերը հետաձգելու սովորություն), ապատիա, մոտիվացիայի բացակայություն:?
✅Դժվարություններ հաղորդակցության և միջանձնային հարաբերությունների մեջ:
✅Քրոնիկ սթրես և հուզական այրում:?️
✅Կոնֆլիկտներ ընտանիքում, աշխատանքում, հարաբերություններում:
✅Անձնական և մասնագիտական նպատակների դրվածք և նվաճում:
✅Անցանկալի սովորություններ և ավտոմատ վարքագիծ:
✅Պատրաստում կարևոր բանակցություններին, ելույթներին, քննություններին:?

? Ի՞նչ կստանան մասնակիցները դասընթացի ավարտին
ՆԼԾ-ի երկամսյա դասընթացն անցնելուց հետո մասնակիցները ձեռք կբերեն.
✅ Ինքնուրույն աշխատանքի և այցելուների հետ աշխատանքի համար ՆԼԾ-ի բազային և սուբմոդալ տեխնիկաների ամբողջական հավաքածուի տիրապետում:
✅ Ցանկացած համատեքստում՝ անձնական և մասնագիտական, խորը վստահություն (рапорт) հաստատելու և հաղորդակցությունն արդյունավետորեն կառուցելու ունակություն:
✅ Ֆոբիաների, բացասական ապրումների և սահմանափակող համոզմունքների հետ ինքնուրույն աշխատանքի հմտություն:
✅ Թրեյնների սուպերվիզիայի (հսկողության) ներքո զույգերով և փոքր խմբերով տեխնիկաների մշակման գործնական փորձ:?
✅ Էկոլոգիական, իրատեսական նպատակներ դնելու և դրանց հասնելու ուղղությամբ համակարգված շարժվելու կարողություն:
✅ Հիմք՝ քոուչինգի, հոգեթերապիայի, հիպնոսի, բանակցությունների ոլորտում հետագա մասնագիտական զարգացման համար:
? ՆԼԾ հավաստագիր (սերտիֆիկատ) դասընթացի ավարտին:

? Կազմակերպչական տվյալներ.

⏳ Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս

? Գրաֆիկ՝ Շաբաթական երկու օր՝
? Հինգշաբթի՝ 18:30
? Շաբաթ՝ 13:00
Սկիզբը՝ Հուլիսի 4-ին՝ 13։00

? Մասնակցության արժեքը՝ 65,000 դրամ (յուրաքանչյուր ամսվա համար)
? Խումբը սահմանափակ է:
? Վայրը՝ «Զարթոնք» հոգեբանական կենտրոն, Իսահակյան 18
✨ Գրանցումը բաց է։

? Գրանցվելու համար լրացրեք հայտը․ https://forms.gle/DgjsG72yERh8cYpy5 
? Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել՝ 094-52-24-06
Սիրով սպասում ենք Ձեզ «Զարթոնք»-ում։ ???
- **Event URL**: https://allevents.in/yerevan/ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ-ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ-ՆԼԾ-Գործնական-սեմինար-թրենինգ-•-Մակարդակներ-i-և-ii-•-Երկամսյա/200030265046117
- **Event Categories**: 
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 345

## Ticket Details


## Event venue details

- **city**: Yerevan
- **state**: ER
- **country**: Armenia
- **location**: Իսահակյան 18
- **lat**: 40.18604
- **long**: 44.52349
- **full address**: Իսահակյան 18, Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

## Event gallery

- **Alt text**: ? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ)  Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events1/banners/6b82a868e48d819ac434f91073e6a5d4ad357b48fa891b757f076b47dadc1b46-rimg-w1200-h600-dcbac2d4-gmir?v=1783028537

## FAQs

- **Q**: When and where is ? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ)  Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա  being held?
  - **A:** ? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ)  Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա  takes place on Sat, 04 Jul, 2026 at 01:00 pm to Sat, 04 Jul, 2026 at 01:00 pm at Իսահակյան 18, Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia.
- **Q**: Who is organizing ? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ)  Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա ?
  - **A:** ? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ)  Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա  is organized by Զարթոնք հոգեբանական կենտրոն .

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ)  Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա",
        "image": "https://cdn-az.allevents.in/events1/banners/6b82a868e48d819ac434f91073e6a5d4ad357b48fa891b757f076b47dadc1b46-rimg-w1200-h600-dcbac2d4-gmir?v=1783028537",
        "startDate": "2026-07-04",
        "url": "https://allevents.in/yerevan/ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ-ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ-ՆԼԾ-Գործնական-սեմինար-թրենինգ-•-Մակարդակներ-i-և-ii-•-Երկամսյա/200030265046117",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "Իսահակյան 18",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "streetAddress": "Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան",
                "addressLocality": "Yerevan",
                "addressRegion": "ER",
                "addressCountry": "AM"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "40.18604",
                "longitude": "44.52349"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "Ցանկանո՞ւմ եք սովորել հասկանալ ինքներդ ձեզ և ուրիշներին, կառավարել ձեր արձագանքները և օգնել մարդկանց փոխվել: Այս դասընթացը ձեզ տալիս է ՆԼԾ-ի համակարգային գործիքակազմ՝ բազային մոդելներից մինչև հզոր սուբմոդալ տեխնիկաներ: ?✨\n\nԵրկու ամսում դուք կյուրացնեք մեթոդներ, որոնք կիրառվում են հոգեթերապիայում, քո",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "   ",
                "url": "https://allevents.in/org/Զարթոնք-հոգեբանական-կենտրոն/27208487",
                "description": "Զարթոնք հոգեբանական կենտրոն . 310 likes · 112 talking about this. -Հոգեբանական խորհրդատվություն\n-Հոգեթերապիա\n-Հոգեբանական սեմինարներ\n-Հոգեբանական թրեյնինգներ"
            }
        ]
    }
]
```