

# Event Details

- **Event Name**: ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ. Գրելու փորձառոււթյուն/ ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ
- **Event Start and End Date**: Sat, 20 Jun, 2026 at 12:00 pm – Sun, 21 Jun, 2026 at 04:30 pm
- **Event Description**: ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը սկսում են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքի աշխատարանները: 

Հունիսի 20-ին և 21-ին ժամը 12-ից-16։30-ը կկայանա շարքի առաջին աշխատարանը, որը կվարի ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԸ։ Մասնակցությունն անվճար է՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՈՒՄՈՎ։

Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև հունիսի 15-ը։ Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ կարող եք մասնակցել երկօրյա աշխատարանի ողջ ընթացքին։ 

Գրանցվել այստեղ՝
https://tinyurl.com/reheubpa

Աշխատանքային լեզուն՝ հայերեն։

Վայրը՝ Ժամանակակից արվետսի ինստիտուտ, 
Հասցեն՝  Ավետ Ավետիասյան 47 (Երևան)։

----------------------
Աշխատարանի մասին

 Պատկերի և արհեստական բանականության գերիշխանության այս շրջանում ի՞նչ տեղ ունի գրի մշակույթը կամ գրելու փորձառությունը։ Ինչպե՞ս հասկանալ, վերաիմաստավորել, արժևորել կամ նորացնել գրելու բազմադարյա ավանդույթը, որն այսօր առավել քան երբևէ դարձել է խնդրահարույց, եթե ոչ՝ վտանգված։

Այս աշխատարանը չի ձգտում միանշանակ պատասխաններ գտնել։ Այն նպատակ ունի պարզապես հանրային բաց հարթակում իրականացնել որոշակի մտավոր աշխատանք՝ վերլուծել, քննության առնել, բացահայտել երբեմն անտեսանելի մակարդակներ՝ կապված այն խնդիրների հետ, որոնց առնչվում են թե՛ փորձառու գրողները, թե՛ սկսնակ հեղինակները, լրագրողները կամ փոդքասթ ստեղծողները, երբ նստում են համակարգչի առջև։

Ի՞նչ է գրելը։ Ինչպե՞ս գրել։ Ի՞նչ հարաբերություն հաստատել ժամանակակից իրականության և ավանդույթի միջև։

Աշխատարանը կդառնա անցյալի և ներկայի, օտար և հայկական փորձառությունների շուրջ մտորումների, փոխանակման և փոխանցման տարածք։

--------------------
Գրիգոր Պըլտեանի մասին 

Ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ 1967 թվականից բնակվում է Փարիզում, որտեղ ստացել է փիլիսոփայության և համեմատական գրականության դոկտորի կոչում։ Աշխատել է որպես լրագրող ֆրանսիական մամուլում, ապա դասավանդել հայ գրականություն INALCO-ում և Լիոնի Աստվածաբանական համալսարանում։

Հրատարակել է բազմաթիվ գրքեր՝ բանաստեղծական ժողովածուներ՝ Վայրեր (Փարիզ, 1983), Էր, Մանտրաներ (Երևան, 1991, 2009), արձակ գործեր՝ Սեմեր, Անունը լեզվիս տակ, Շրջում, Ամերիքա, Պարը և այլն, ինչպես նաև զրույցներ՝ Զրույց բանաստեղծության մասին, Ձայնը գրեթե՝ Արամ Պաչյանի հետ (Երևան, 1999, 2025)։

Հեղինակել է նաև ծավալուն ուսումնասիրություններ Գրիգոր Նարեկացու, Դանիել Վարուժանի, ֆրանսահայ գրականության, ինչպես նաև հայկական ֆուտուրիզմի մասին։

_______________
Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։
- **Event URL**: https://allevents.in/yerevan/ՄՇԱԿՈՒՅԹ-ԵՎ-ԺԱՄԱՆԱԿ-Գրելու-փորձառոււթյուն-ԳՐԻԳՈՐ-ՊԼԸՏԵԱՆԻ-ԱՇԽԱՏԱՐԱՆԸ/200030265543856
- **Event Categories**: 
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 122

## Ticket Details


## Event venue details

- **city**: Yerevan
- **state**: ER
- **country**: Armenia
- **location**: ICA Yerevan
- **lat**: 40.198015162948
- **long**: 44.499808251858
- **full address**: ICA Yerevan, Ա. Ավետիսյան փողոց 49, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

## Event gallery

- **Alt text**: ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ. Գրելու փորձառոււթյուն/ ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events3/banners/1b273050ee58949447baa354b65d5c1a9de2db05879576ce964f1da2c8f80027-rimg-w1200-h628-dcc21f2c-gmir?v=1781812741

## FAQs

- **Q**: When and where is ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ. Գրելու փորձառոււթյուն/ ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ being held?
  - **A:** ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ. Գրելու փորձառոււթյուն/ ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ takes place on Sat, 20 Jun, 2026 at 12:00 pm to Sun, 21 Jun, 2026 at 04:30 pm at ICA Yerevan, Ա. Ավետիսյան փողոց 49, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia.
- **Q**: Who is organizing ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ. Գրելու փորձառոււթյուն/ ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ?
  - **A:** ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ. Գրելու փորձառոււթյուն/ ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ is organized by ARe cultural foundation.

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ. Գրելու փորձառոււթյուն/ ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ",
        "image": "https://cdn-az.allevents.in/events3/banners/1b273050ee58949447baa354b65d5c1a9de2db05879576ce964f1da2c8f80027-rimg-w1200-h628-dcc21f2c-gmir?v=1781812741",
        "startDate": "2026-06-20",
        "endDate": "2026-06-21",
        "url": "https://allevents.in/yerevan/ՄՇԱԿՈՒՅԹ-ԵՎ-ԺԱՄԱՆԱԿ-Գրելու-փորձառոււթյուն-ԳՐԻԳՈՐ-ՊԼԸՏԵԱՆԻ-ԱՇԽԱՏԱՐԱՆԸ/200030265543856",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "ICA Yerevan",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "streetAddress": "Ա. Ավետիսյան փողոց 49, Երեւան, Հայաստան",
                "addressLocality": "Yerevan",
                "addressRegion": "ER",
                "addressCountry": "AM"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "40.198015162948",
                "longitude": "44.499808251858"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը սկսում են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքի աշխատարանները: \n\nՀունիսի 20-ին և 21-ին ժամը 12-ից-16։30-ը կկայանա շարքի առաջին աշխատարանը, որը կվարի ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԸ։ Մասնակցությունն անվճար է՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՈՒՄՈՎ։\n\nՄասնակցե",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "ARe cultural foundation",
                "url": "https://allevents.in/org/are-cultural-foundation/18834789",
                "description": "ARe cultural foundation. 853 likes · 38 talking about this. “ARé” is a non-profit cultural foundation. \nIt is a multifaceted platform which creates an..."
            }
        ]
    }
]
```