Հուլիսի 19-20-ը #գիտարշավ ակումբը կազմակերպում է բացառիկ արշավ դեպի #ՀԻՆ_ԹԻՖԼԻՍ, ԷԹՆՈԳՐԱՖԻԿ ՊԱՐԿ և #ԹԵԼԵԹԻ վանք:
➡️ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ հուլիսի 19-ին, զբոսանք #ՀԻՆ_ԹԻՖԼԻՍՈՒՄ (Սոլոլակ, Կալա, Օրթաճալա և Մթածմինդա թաղամասեր)
• հայ արվեստագետների և մեծահարուստների (Հ․ Թումանյան, Րաֆֆի, Մանթաշյանց, Արամյանց, Քալանթարյան, Արծրունի, Արշակունի և այլն) ապարանքներ և քարավանատներ
• Մեյդանի սբ. #Գևորգ, Նորաշեն, սբ. Խաչ, սբ. Ստեփանոս, #Բեթղեհեմի սբ. Աստվածածին հայկական եկեղեցիներ
• Նարիկալա բերդ
• երեկոյան զբոսանք Շոթա Ռուսթավելի պողոտայով
• ժամանց քաղաքի լավագույն #ՓԱԲԵՐԻՑ կամ ռեստորաններից մեկում (ցանկության դեպքում)։
Գիշերակացը #Թիֆլիսում
➡️ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ՝ հուլիսի 20-ին, զբոսանք ԹԲԻԼԻՍԻԻ #ԷԹՆՈԳՐԱՖԻԿ ԹԱՆԳԱՐԱՆ-ԱՅԳՈՒՄ, որտեղ ներակայցված են երկրի տարբեր շրջաններից բերված և տեղում վերամոնտաժված պատմական տներ, գինու հնձաններ և այլ հուշարձաններ։ Հաճորդիվ հանգիստ կունենանք #ԿՐԻԱՅԻ ԼՃԻ ափին։
Այնուհետև կայցելենք #ԹԵԼԵԹԻ և #ՇԱՎՆԱԲԱԴԻ հայոց վանքեր, որոնք ժամանակին հանդիսացել են թիֆլիսահայերի գլխավոր ուխտատեղիները։ Մասնավորապես Թելեթի վանքի ուխտը նկարագրված է ՆԱՐ-ԴՈՍԻ ՛՛Սաքուլն ուխտ գնաց՛՛ փոքրիկ պատմվածքում։
Երեկոյան վերադարձ Երևան
————————
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ և հագուստ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ #ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 17-ը
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցության վճարը՝ #29.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող):
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 17․07․2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մեկնարկը՝ ժամը #08:00-ին (շաբաթ օր), 19․07.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
#ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
You may also like the following events from Գիտարշավ / Gitarshav:
- This Wednesday, 16th July, 05:00 am, Պտույտ մը ՊՈԼՍՈ (Ստամբուլ) թաղերու մեջ (4 օր) in Yerevan
- This Sunday, 20th July, 09:00 am, Քայլարշավ դեպի ՄԵՂՐԱՁՈՐԻ և ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐՎԵԺՆԵՐ, ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐ և ԹԵԺԱՌՈՒՅՔԻ ՎԱՆՔ in Yerevan
- Next Friday, 25th July, 07:30 am, Արշավ Արևմտյան Հայաստանում՝ ԱՆԻ, ԿԱՐՍ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ և ԲԱՅԱԶԵԹ (3 օր) in Yerevan