📢 Դեկտեմբերի 10-ին հանդիպում ենք Կինոյի տանը՝ Վահրամ Միրաքյանի «Բիզնեսի անատոմիա» գրքի շնորհանդեսին։
Մոտ 10 տարի առաջ Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի «Չոր մարքեթինգ» գիրքը դարձավ հայալեզու բիզնես գրականության առաջին նմուշներից մեկը, ինչպես նաև բեսթսելլեր։ 📕
Այժմ սիրով Ձեր դատին ենք հանձնում «Բիզնեսի անատոմիա» գիրքը։ Այն գրելիս հեղինակը նպատակ է ունեցել ստանալու ձեռնարկ, որն առօրյայում միշտ բիզնես ոլորտի բոլոր աշխատակիցների և գործարարների ձեռքի տակ կլինի, գիրք, որտեղ կկարողանաք գտնել ինչպես հասարակ խնդիրների, այնպես էլ երկարաժամկետ և խորքային հոգեբանական, ռազմավարական կամ մշակութային հարցերի լուծումներ։
Դեկտեմբերի 10-ին հնարավորություն կունենաք՝
• լսելու գրքի ստեղծման պատմությունը հեղինակից,
• լսելու հետաքրքիր բանախոսների՝ պանելային քննարկումների ձևաչափով,
• նեթվորքինգի և նոր կապերի հաստատման,
• ձեռք բերելու գիրքը 5000 դրամով՝ 6900 դրամի փոխարեն։
Միջոցառման մանրամասները՝
📅 Դեկտեմբերի 10
🕗 18:00 - 21:00
📍 Կինոյի տուն
🔗 Գրանցվել՝
https://cutt.ly/steGFTjl
📌Մուտքն անվճար է՝ պարտադիր գրանցումով։ Գրանցումից հետո մասնակցությունը դիտարկվում է կազմակերպիչների կողմից։