

# Event Details

- **Event Name**: ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ԱՆԻ (7օր)
- **Event Start and End Date**: Sat, 04 Apr, 2026 at 08:00 am – Fri, 10 Apr, 2026 at 10:00 pm (+04:00)
- **Event Description**: Ապրիլի 4-10-ը #TripArt ընկերությունը կազմակերպում է բացառիկ հեղինակային ճանապարհորդություն դեպի #ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԳԵՏՔ, որի ընթացքում կայցելենք շուրջ 20 հայաքաղաքներ։
Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող ԵՓՐԱՏ և ՏԻԳՐԻՍ գետերը ձևավորում են ՄԻՋԱԳԵՏՔԸ, որը հանդիսանում է մարդկային քաղաքակրթության բնօրրաններից մեկը։ Մենք կճանապարհորդենք հյուսիսային՝ Հայկական Միջագետքով, բացի այդ կայցելենք #ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌԱՆ Աստվածների պանթեոն, #ՀՌՈՄԿԼԱ կաթողիկոսանիստ բերդ և կբացահայտենք #ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ մայրաքաղաքի իրական վայրը։
Հուշարձանախմբերից 5-ը՝ ՆԵՄՐՈՒԹ, ՊՈՐՏԱՍԱՐ, ՄԱԼԱԹԻԱ, ԱՆԻ և ԱՄԻԴ, ներառված են UNESCO-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների հիմնական ցանկում, 10-ը՝ նախնական ցանկում։

 ➡️ Առաջին օրը՝ ապրիլի 4-ին, առավոտյան Երևանից կմեկնենք դեպի #ԱԽԱԼՔԱԼԱԿ, այնուհետև, հատելով վրաց-թուրքական սահմանը, կհասնենք #ԱՐԴԱՀԱՆ, որտեղ կայցելենք Արդահանի հզոր բերդը։
Այնուհետև կանգառ կունենանք #ԲԱՆԱԿԻ տաճարում, որը Զվարթնոցի տաճարի նմանօրինակն է։ Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք #ՕԼԹԻ, որտեղ կտեսնենք Օլթիի գեղեցկագույն միջնաբերդը։ 
Երեկոյան կհասնենք #ԿԱՐԻՆ (Էրզրում), կզբոսնենք քաղաքի կենտրոնում, կայցելենք ԿԱՐՆՈ միջնաբերդ և պատմական մեդրեսեներ։
Գիշերակացը՝ #ԷՐԶՐՈՒՄՈՒՄ։

 ➡️ Երկրորդ օրը՝ ապրիլի 5-ին, առավոտյան կշարժվենք դեպի #ԽԱՐԲԵՐԴ, որտեղ կտեսնենք անառիկ միջնաբերդը և հայկական եկեղեցին: 
Հաջորդ կանգառը կլինի պատմական #ՄԱԼԱԹԻԱՆ, որտեղ կայցելենք Սբ․ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ եկեղեցին և հայկական թաղամասը։ Հաջորդիվ կայցելենք #ՄԵԼԻԴ հնավայր, որն առյուծների հնագույն քանդակների շնորհիվ ստացել է ԱՌՅՈՒԾԱԲԼՈՒՐ (Արսլանթեփե) անունը և 2021թ-ից ընդգրկված է UNESCO-ի ցանկում։
 Գիշերակացը՝ #ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ կամ ԱԴԻԱՄԱՆՈՒՄ:

 ➡️ Երրորդ օրը՝ ապրիլի 6-ին, առավոտյան կայցելենք ՆԵՄՐՈՒԹ լեռան վրա գտնվող ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ արձանախումբ։ Այն կառուցել է #ԿՈՄՄԱԳԵՆԵԻ Երվանդունի արքա Անտիոքոս Ա-ն ՄԹԱ I դարում։ Այստեղ պահպանվել են ԱՍՏՎԱԾՆԵՐԻ և ԹԱԳԱՎՈՐԻ 8-9 մ բարձրություն ունեցող հսկայական արձանները։ Հուշարձանախումբը 1987թ-ից ընդգրկված է UNESCO-ի ցանկում։
Այնուհետև կայցելենք XII-XIII դարերում ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ #ԿԱԹՈՂԻԿՈՍԻ նստավայրը հանդիսացած #ՀՌՈՄԿԼԱ ԲԵՐԴ, որը գտնվում է Եփրատ գետի ափին և ունի թերակղզու տեսք։ Պահպանվել են երբեմնի հզոր պարիսպների և վանքային շինությունների ավերակները։ Այստեղ է ստեղծագործել մեծն ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻՆ։
Հաջորդիվ կհասնենք #ԱՅՆԹԱՓ, որտեղ կայցելենք ՄԻՋՆԱԲԵՐԴԸ և ՄՈԶԱՅԿԱՅԻ թանգարանը։ Ապա կշրջենք հին Հայկական թաղամասում, որտեղ պահպանված են Սբ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, Սբ․ ՍԱՐԳԻՍ և Սբ․ ՊԵՏՐՈՍ հայկական եկեղեցիները։ 
Հաջորդ կանգառը կլինի #ԶԵՎԳՄԱ հնագույն քաղաքատեղին, որն հայտնի է իր բացառիկ խճանկարներով։
Երեկոյան կհասնենք Հայկական միջագետքի սիրտը հանդիսացող ԵԴԵՍԻԱ (Ուրֆա, Ուռհա)։ 
Այստեղ #ԱԲԳԱՐ V թագավորը I դարում ընդունեց քրիստոնեությունը, իսկ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ստեղծեց Հայոց ՏԱՌԵՐԸ։ XI դարում գոյություն ուներ Հայկական իշխանապետություն, որը խաբեությամբ գրավվեց խաչակիրների կողմից և հիմնվեց Եդեսիայի կոմսությունը։
Կայցելենք գեղեցկագույն Ուրֆայի ՄԻՋՆԱԲԵՐԴԸ, աստվածաշնչյան #Աբրահամի ծննդյան քարանձավը և սրբազան ձկների լճակը։ 
Այնուհետև կշրջենք հին հայկական թաղամասում, կտեսնենք Սբ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ մայր տաճարը և Սբ․ ԱՌԱՔԵԼՈՑ հայ բողոքական եկեղեցին և այլն։
Գիշերակացը՝ #ԵԴԵՍԻԱՅՈՒՄ։

 ➡️Չորրորդ օրը՝ ապրիլի 7-ին, առավոտյան կայցելենք Ուրֆայի #Հնագիտական թանգարան, որը համարվում է լավագույներից մեկը տարածաշրջանում։ Ապա կմեկնենք դեպի ԿԱՐՄՈՒՃ գյուղի Սբ․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ եկեղեցին։
Այնուհետև կայցելենք #ՊՈՐՏԱՍԱՐ հնագույն տաճարական համալիր, որն ունի շուրջ 12․000 տարվա պատմություն։ Այստեղ պեղումների արդյունքում գտնվել են բազմաթիվ հնագույն արձաններ և հարթաքանդակներ (ներառված է UNESCO-ի ցանկում)։ Կայցելենք նաև #ԿԱՐԱՀԱՆ ԲԼՈՒՐ հնավայր, որը Պորտասարի ժամանակակիցն է և թվագրվում է ՄԹԱ X հազարամյակով։ 
Հաջորդիվ կայցելենք աստվածաշնչյան #ԽԱՌԱՆ քաղաք, որտեղ կտեսնենք հնագույն քաղաքի ավերակները: Ապա կայցելենք Դերիկի Սբ․ ԳԵՎՈՐԳ հայկական եկեղեցին։
Օրվա վերջնակետը կլինի գեղատեսիլ #ՄԱՐԴԻՆ քաղաքը, որտեղ կայցելենք ՄԻՋՆԱԲԵՐԴԸ, Սբ․ ՀՈՎՍԵՓ և Սբ․ ԳԵՎՈՐԳ հայկական եկեղեցիները, որոշ ԱՍՈՐԱԿԱՆ եկեղեցիներ, ինչպես նաև հին քարավանատներ ու մեդրեսեներ։ 
Հնարավորության դեպքում կայցելենք նաև ՄԻԴՅԱԹ քաղաք և ԴԵՅՐ ՈՒԼ ԶԱՖԱՐԱՆ ասորական վանք։
Գիշերակացը՝ #ՄԱՐԴԻՆՈՒՄ։

 ➡️ Հինգերորդ օրը՝ ապրիլի 8-ին, կշարժվենք դեպի #ԱՄԻԴ (Դիարբեքիր), ճանապարհին կայցելենք #ԶԱՐԶԵՎԱՆ բերդ, որը հայտնի է իր ՄԻՀՐ աստծո տաճարով և վաղքրիստոնեական եկեղեցիով։ 
ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ կայցելենք հզորագույն ՄԻՋՆԱԲԵՐԴԸ և ՀԵՎՍԵԼԻ ԱՅԳԻՆԵՐԸ, որոնք ընդգրկված են UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այնուհետև կշրջենք հին քաղաքում և կայցելենք Սբ․ ԿԻՐԱԿՈՍ, Սբ․ ՍԱՐԳԻՍ և Սբ․ ՀՈՎՍԵՓ հայկական եկեղեցիները։ 
Հաջորդ կանգառը կլինի ՍԻԼՎԱՆԸ (Մարտիրուպոլիս, Մուաֆարկին), որտեղ կտեսնենք հին բերդը և պատմական կամուրջը։
ԴԻԱՐԲԵՔԻՐԸ և ՍԻԼՎԱՆԸ ավանդաբար համարվում են Հայոց #ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ մայրաքաղաքի հնարավոր գտնվելու վայրերը, սակայն մեր մայրաքաղաքի փնտրտուքները մեզ կտանեն դեպի #ԱՐԶԱՆ քաղաքատեղի: Ժամանակակից հետազոտողների կարծիքով հենց այն է հանդիսանում ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ մայրաքաղաքը, որտեղ պահպանվել են ՄԻՋՆԱԲԵՐԴԻ և հսկայական ԱՄՖԻԹԱՏՐՈՆԻ ավերակները։
Հաջորդիվ կանգառ կունենանք Սարոյանական #ԲԻԹԼԻՍ քաղաքում և կայցելենք ԲԱՂԵՇԻ ԲԵՐԴԸ։ Երեկոյան կհասնենք ԴԱՏՎԱՆ քաղաք և կզբոսնենք ՎԱՆԱ ԼՃԻ ափին։
Գիշերակացը՝ #ԴԱՏՎԱՆՈՒՄ։

➡️ Վեցերորդ օրը՝ ապրիլի 9-ին, կշարժվենք դեպի մեկ այլ #ՆԵՄՐՈՒԹ լեռ, որն առանձնանում է իր ԽԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԼՃՈՎ։
Այնուհետև կայցելենք #ԽԼԱԹԻ Ուրարտական ՄԻՋՆԱԲԵՐԴԸ և իսլամական դամբարանադաշտը։ Հաջորդ կանգառը կլինի #ԱՐԾԿԵԻ բերդը և ԽԱԼԴԻ աստծո քաղաքը։ 
Այնուհետև կշարժվենք դեպի ԿԱՐՍ, ճանապարհին կանգառ կունենանք #ԱՂՐԻՈՒՄ, #ԿԱՂԶՎԱՆՈՒՄ, կայցելենք #ԵՂԵԳՆԱՄՈՌԻ և #ԳՈՒՄԲԵԹԻ հրաշագեղ տաճարները։
Երեկոյան զբոսանք #ԿԱՐՍՈՒՄ՝ #ԱՌԱՔԵԼՈՑ տաճար, ՄԻՋՆԱԲԵՐԴ, ՎԱՐԴԱՆԻ կամուրջ և այլն։
Գիշերակացը՝ ԿԱՐՍՈՒՄ։ 

 ➡️  Յոթերորդ օրը՝ ապրիլի 10-ի առավոտյան, կշարժվենք դեպի #ԱՆԻ մայրաքաղաք (UNESCO-ի ցանկ), որտեղ կայցելենք․
•	Միջնաբերդ և Պարոնի պալատ,
•	Մայր Տաճար, Սբ. Փրկիչ, Տիգրան Հոնենց, Կուսանաց, Սբ. Առաքելոց վանքեր, Աբուղամրենց Սբ. Գրիգոր և Գագկաշեն եկեղեցիներ,
•	Բագնայրի վանք։
Այնուհետև կհատենք թուրք-վրացական սահմանը, կարճատև հանգիստ կունենանք ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ, կշարժվենք դեպի ԲԱՎՐԱՅԻ հայ-վրացական անցակետ և երեկոյան ուշ կհասնենք ԵՐԵՎԱՆ։
________________
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ #ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ` 7 ՀՈԳԻ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև #ՄԱՐՏԻ15-ը:
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 15.03․2026, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #219,000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող, ճանապարհորդական ապահովագրություն):
Թուրքիա մուտքի վիզայի (17․000 դրամ) և տեսարժան վայրերի տոմսերի արժեքները ներառված չեն գնի մեջ:

Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 04․04.2026թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
- **Event URL**: https://allevents.in/yerevan/ՀԱՅՈՑ-ՄԻՋԱԳԵՏՔ-ՆԵՄՐՈՒԹ-ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ-և-ԱՆԻ-7օր/200029427262557
- **Event Categories**: 
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 25

## Ticket Details


## Event venue details

- **city**: Yerevan
- **state**: ER
- **country**: Armenia
- **location**: Գիտությունների Ազգային Ակադեմիա
- **lat**: 40.192348787803
- **long**: 44.508732197753
- **full address**: Գիտությունների Ազգային Ակադեմիա, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

## Event gallery

- **Alt text**: ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ԱՆԻ (7օր)
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events6/banners/055b73296f8cafad40aebbae6affa36211839f3aa39ed654f43090dbefcf62ec-rimg-w1200-h628-dcdcd7d0-gmir?v=1771536392

## FAQs

- **Q**: When and where is ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ԱՆԻ (7օր) being held?
  - **A:** ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ԱՆԻ (7օր) takes place on Sat, 04 Apr, 2026 at 08:00 am to Fri, 10 Apr, 2026 at 10:00 pm at Գիտությունների Ազգային Ակադեմիա, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia.
- **Q**: Who is organizing ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ԱՆԻ (7օր)?
  - **A:** ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ԱՆԻ (7օր) is organized by TripArt by Gitarshav.

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ԱՆԻ (7օր)",
        "image": "https://cdn-az.allevents.in/events6/banners/055b73296f8cafad40aebbae6affa36211839f3aa39ed654f43090dbefcf62ec-rimg-w1200-h628-dcdcd7d0-gmir?v=1771536392",
        "startDate": "2026-04-04T08:00:00+04:00",
        "endDate": "2026-04-10T22:00:00+04:00",
        "url": "https://allevents.in/yerevan/ՀԱՅՈՑ-ՄԻՋԱԳԵՏՔ-ՆԵՄՐՈՒԹ-ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ-և-ԱՆԻ-7օր/200029427262557",
        "eventStatus": "https://schema.org/EventScheduled",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "Գիտությունների Ազգային Ակադեմիա",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "streetAddress": "Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան",
                "addressLocality": "Yerevan",
                "addressRegion": "ER",
                "addressCountry": "AM"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "40.192348787803",
                "longitude": "44.508732197753"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "Ապրիլի 4-10-ը #TripArt ընկերությունը կազմակերպում է բացառիկ հեղինակային ճանապարհորդություն դեպի #ՆԵՄՐՈՒԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ և ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԳԵՏՔ, որի ընթացքում կայցելենք շուրջ 20 հայաքաղաքներ։\nՀայկական լեռնաշխարհից սկիզբ առնող ԵՓՐԱՏ և ՏԻԳՐԻՍ գետերը ձևավորում են ՄԻՋԱԳԵՏՔԸ, որը հանդիսանում է մարդկային քաղաք",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "TripArt by Gitarshav",
                "url": "https://allevents.in/org/tripart-by-gitarshav/11662578",
                "description": "ԳԻՏԱՐՇԱՎ ակումբը ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ և ԼՔՎԱԾ ՎԱՆՔԵՐԸ նախագծերի շրջանակներում  կազմակերպում է գիտահանրամատչելի արշավներ ՀՀ-ում և արտերկրում:"
            }
        ]
    }
]
```