X
Search results for:
No result found! Try with different keywords!
Users
Organizers
Events
Advertisement

Աբի Ալեքսանդր, "Արմինեի սիրո համար" գրքի շնորհանդես

Advertisement

Աբի Ալեքսանդր, "Արմինեի սիրո համար" գրքի շնորհանդես


Ավելին, քան պարզապես սիրո պատմություն

26 նոյեմբերի, 14:00
ք. Երևան, “Էրեբունի պլազա” բիզնես կենտրոն, “Արամե “ սրահ

“Լիարժեք կյանք” ՀԿ-ը, պատիվ ունի հայ ընթերցողին ներկայացնելու կազմակերպության լավագույն ու վաղեմի բարեկամներից մեկի, ծագումով հնդիկ, ամերիկաբնակ Աբի Ալեքսանդրի “Հանուն Արմինեի սիրո” նոր գիրքը: Հեղինակի կողմից այն յուրօրինակ հարգանքի տուրք է Հայոց Ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին և Եղեռնի 100 -ամյա տարելիցին:
Հայուհի Արմինեի և հնդիկ Կուրյակոսի /Կիրակոս/ բախտորոշ հանդիպման և նրանց անհավանական սիրո մասին է այս պատմությունը` որ հաղթարահարում է բազում փորձություններ, կտրուկ ու շրջադարձային զարգացումներ, բայց երբեք չի խամրում: Այն անսահման ու արարչագործ հավատի պատմություն է: Գրքի իրադարձությունները ընթերցողին քառասուն տարով ետ են տանում՝ դեպի 70-ականներ: Իրար հաջորդող գործողությունների բարդ խճանկարում միմյանց են շաղկապվում հայոց պատմությունն ու մշակույթը` ժողովրդի ձևավորումից մինչև հարյուրամյակ առաջ Օսմանյան թուրքերի իրականացրած Ցեղասպանությունը: Գործողություններն ծավալվում են Հնդկաստանի հարավային Կեռալա նահանգում, որ ողջ աշխարհում հայտնի է բարձր պահանջարկ վայելող տարատեսակ համեմունքների արտադրությամբ: Ինչպես և աշխարհի բոլոր ծագերում, այստեղ ևս հայեր են բնակվում, ովքեր Եղեռնից հրաշքով փրկվել և բնակություն են հաստատել Կեռալայում, հիմնել Նոր Գառնի բնակավայրն, ուր առևտրով են զբաղվում:
Վեպը հյուսվում է հայուհի Արմինեի շուրջ, ով Կեռալայում բնակվող հայ տարեց զույգի միակ դուստրն է: Հեղինակը սիրով է ներկայացնում հայկական փոքր համայնքը, որ, ինչպես և աշխարհով մեկ սփռված բազմաթիվ այլ հայ համայնքներ, ձգտում է պահպանել իր ազգային ավանդույթները, մշակույթը, լեզուն և ամենակարևորը` հավատն առ Հայ Առաքելական Եկեղեցի: Արմինեի հանդեպ սեր է տածում տեղաբնակ երիտասարդ Կուրյակոսը (կամ Կիրակոսը, ինչպես նրան անվանում է Արմինեն), ով ծնողների ողբերգական մահից հետո, հայտնվում է կրոնական տարակուսանքի մեջ և, թողնելով նախահայրերի Ուղղափառ եկեղեցին, միանում է գրավիչ Հիսունականներին:
Հեղինակը հյուսում է պատմվածքի կտավը` անդրադառնալով Հայաստանին ու նրա մշակույթին և միաժամանակ հիշեցնելով ընթերցողին 70-ականների պատմական իրադարձությունները: Արմինեն պատմում է Հայաստանի մասին: Կուրյակոսը գրի է առնում աշխարհում կատարվող նշանակալի իրադարձությունները: Ողջ վեպի ընթացքում ընթերցողի աչքի առաջ հառնում են նախորդ դարասկզբին րագործված դաժան ոճրագործության՝ Հայոց մեծ եղեռնի ահասարսուռ տեսարաններն ու թուրքական յաթաղանին զոհ գնացած 1,5 միլիոն հայերի ցավն ու տառապանքը: Արմինեի ու Կիրակոսի այս անսովոր պատմությունը հավերժ սիրո պատմություն է: Այնպիսի սիրո, որի առաջ անզոր են ժամանակը, տարածությունն և անհավանականությունը: Այն բոլոր արգելքներն հաղթահարող ոգու տոկունության և ճակատագրի բոլոր խոչընդոտներին հակառակվող անսասան հույսի գովերգ է:
Լրացուցիչ տեղեկություններ Աբի Ալեքսանդրի մասին
Աբի Ալեքսանդրը մասնագիտությամբ ֆինանսիստ է: Աշխատել է աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր կառույցներում՝ զարգացման ծրագրերում: Բազմաթիվ այցելություններ է ունեցել Հայաստան, ներկայում մեծապես ներգրավված է կամավորական աշխատանքներում: Վերջին տարիներին մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Թեև իրեն գրող չի համարում, հեղինակ է մի շարք ստեղծագործությունների՝ “Ամերիկացին՝ Աստծո որոնումներում”, “ Հետապնդելով ամպրոպը”, “Այն օրը, երբ հանդիպենք”, “ Հիշողություններ և պատրանքներ “:
Գրքի հայերեն և անգլերեն տարբերակներն արդեն օն-լայն վաճառքում են: Այն կարող եք պատվիրել` անցնելով հետևյալ հղումներով http://www.amazon.com/For-Love-Armine-Abie-Alexander-ebook/dp/B00QZCYPNA
https://www.buybooksontheweb.com/product.aspx?ISBN=1-4958-0357-0
https://www.buybooksontheweb.com/product.aspx?ISBN=9781495803598
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել “Լիարժեք կյանք” ՀԿ հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանին 077755255 հեռախոսահամարով



Liked this event? Spread the word :

Map Erebuni Plaza Business Center, 26/1 Vazgen Sargsyan str., Yerevan, Armenia
Loading venue map..
Event details from Report a problem

Are you going to this event?

Advertisement