

# Event Details

- **Event Name**: Հանրապետական գիտաժողով ՙՙԼոռվա պատմահնագիտական ժառանգությունը՛՛
- **Event Start and End Date**: Fri, 23 Oct, 2026 at 10:00 am (+04:00)
- **Event Description**: «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» 
հանրապետական գիտաժողով
23 հոկտեմբերի, 2026 թ.
Հարգելի´ գործընկերներ,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը 2026 թ. հոկտեմբերի 23-ին կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով: Գիտաժողովը տեղի կունենա Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ իր հարկի ներքո համախմբելով Լոռվա մշակութային ժառանգության ուսումնասիրության ու պահպանության  տարբեր բնագավառներում մասնագիտացող հետազոտողներին (պատմաբաններ, մշակութաբաններ, արվեստաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, ճարտարապետներ, վերականգնող-կոնսերվատորներ, ֆոնդապահներ և այլք)՝ ներկայացնելու իրենց ընթացիկ կամ ավարտուն ուսումնասիրությունները:  
Գիտաժողովը լայն հնարավորություն է ընձեռում մասնագետներին ծանոթանալու այս ուղղությամբ  իրականացվող հետազոտական թեմաներին և  համատեղ գիտական ծրագրերի մշակման հող նախապատրաստում։ 
Գիտաժողովի զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝
✅ Պատմություն,
✅ Հնագիտություն,
✅ Ազգագրություն,
✅ Պատմամշակութային ժառանգություն (ճարտարապետություն, մշակույթ, արվեստ),
✅ Գտածոների վերականգնման, ամրակայման և պահպանության ավանդույթներ և մեթոդներ, թանգարաններում պահվող հավաքածուների ներկայացում:
📌Գիտաժողովին մասնակցելու համար մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը անհրաժեշտ է գիտաժողովի կազմկոմիտեին info@armheritage.am էլ. հասցեով ուղարկել զեկուցման հիմնադրույթները  350-400 բառի սահմաններում,  ներառյալ՝ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է,  ինչպես նաև կոնտակտային տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցման հիմնական գաղափարը և ուսումնասիրության նպատակը:
⏰Թեմատիկ զեկուցումների համար սահմանվում է 15 րոպե և ևս 5 րոպե՝ քննարկումների համար։
Դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակների մասնակցության հաստատման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը: 
🔴 Ուշադրություն. Գիտաժողովի նյութերը տպագրվելու են «Հուշարձան» գիտական հանդեսի հերթական համարում:
📌Գիտաժողովն անցկացվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով։  

Հարգանքով՝
Գիտաժողովի կազմկոմիտե
Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարան

#գիտաժողով #հայագիտական #հուշարձան #հոդված #հիմնադրույթներ #զեկուցումներ #կազմկոմիտե #համահայկական #ուսումնասիրություն #պատմություն #Լոռվա_պատմահնագիտական_ժառանգությունը #հնագիտություն #ճարտարապետություն #ազգագրություն #գտածոների_վերականգնում #Հայաստան #Երևան #Լոռի #Armenia #Yerevan #Conference  #Republican_Scientific_Conference
- **Event URL**: https://allevents.in/vanadzor/Հանրապետական-գիտաժողով-ՙՙԼոռվա-պատմահնագիտական-ժառանգությունը՛՛/200030645177238
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 0

## Ticket Details


## Event venue details

- **city**: Vanadzor
- **state**: LO
- **country**: Armenia
- **location**: Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարան
- **lat**: 40.815851375614
- **long**: 44.481818675995
- **full address**: Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարան, Vanadzor, Armenia

## Event gallery

- **Alt text**: Հանրապետական գիտաժողով ՙՙԼոռվա պատմահնագիտական ժառանգությունը՛՛
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events3/banners/0ca24a28dd7c4bec9374017181bd37999d72a57dd7bed1fd32976cc3b870610f-rimg-w611-h476-dc383838-gmir?v=1788301298

## FAQs

- **Q**: When and where is Հանրապետական գիտաժողով ՙՙԼոռվա պատմահնագիտական ժառանգությունը՛՛ being held?
  - **A:** Հանրապետական գիտաժողով ՙՙԼոռվա պատմահնագիտական ժառանգությունը՛՛ takes place on Fri, 23 Oct, 2026 at 10:00 am to Fri, 23 Oct, 2026 at 10:00 am at Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարան, Vanadzor, Armenia.
- **Q**: Who is organizing Հանրապետական գիտաժողով ՙՙԼոռվա պատմահնագիտական ժառանգությունը՛՛?
  - **A:** Հանրապետական գիտաժողով ՙՙԼոռվա պատմահնագիտական ժառանգությունը՛՛ is organized by  Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն  ՊՈԱԿ.

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "Հանրապետական գիտաժողով ՙՙԼոռվա պատմահնագիտական ժառանգությունը՛՛",
        "image": "https://cdn-az.allevents.in/events3/banners/0ca24a28dd7c4bec9374017181bd37999d72a57dd7bed1fd32976cc3b870610f-rimg-w611-h476-dc383838-gmir?v=1788301298",
        "startDate": "2026-10-23T10:00:00+04:00",
        "url": "https://allevents.in/vanadzor/Հանրապետական-գիտաժողով-ՙՙԼոռվա-պատմահնագիտական-ժառանգությունը՛՛/200030645177238",
        "eventStatus": "https://schema.org/EventScheduled",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարան",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "name": "Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարան, Vanadzor, Armenia",
                "addressLocality": "Vanadzor",
                "addressRegion": "LO",
                "addressCountry": "AM"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "40.815851375614",
                "longitude": "44.481818675995"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "«Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» \nհանրապետական գիտաժողով\n23 հոկտեմբերի, 2026 թ.\nՀարգելի´ գործընկերներ,\nՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը 2026 թ. հոկտեմբերի 23-ին կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառա",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "    ",
                "url": "https://allevents.in/org/«Պատմամշակութային-Ժառանգության-Գիտահետազոտական-Կենտրոն»-ՊՈԱԿ/28131577",
                "description": "«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ, Yerevan. 3,894 likes · 252 talking about this · 63 were here. ՀՀ ԿԳՄՍ նախարարության..."
            }
        ]
    }
]
```