

# Event Details

- **Event Name**: Վերելք Դամավանդ 5610մ/Իրան
- **Event Start and End Date**: Sat, 20 Jun, 2026 at 04:30 pm – Sat, 27 Jun, 2026 at 05:30 am (+03:30)
- **Event Description**: Սյունյաց լեռներ արշավական ակումբը North Peak լեռնային ակումբի հետ համատեղ հրավիրում է բոլոր լեռնասերներին բարձրանալու Իրանի Իսլամական Հանրապետության և ամբողջ Մերձավոր Արևելքի ամենաբարձր կետ, Ասիա աշխարհամասի ամենաբարձր հրաբուխ` Դամավանդ լեռը (5610 մ) և 1 օր շրջելու Թեհրանում:
Տուրը 8 օրյա է (8 օր/7 գիշեր), անց է կացվելու 2026 թ-ի հունիսի 20-ից հունիսի 27-ը:
Օր 1️⃣. Մեկնում Կապանից հարմարավետ ավտոբուսով(մոտ ժամը 17:00-ից)
Օր 2️⃣. Ժամանում Փոլուր: Հանգիստ, գիշերակացը՝ Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի կացարանում:
Օր 3️⃣. Փոլուրից ամենագնացներով բարձրանում ենք մինչև 3000 մ, որտեղից էլ սկսում ենք քայլել դեպի 4200 մ ճամբար: Ծանր ուսապարկերը տեղափոխվում են ջորիներով: Գիշերակացը՝ կացարանում:
Օր 4️⃣ .  Կատարում ենք ակլիմատիզացիոն վերելք մինչև 4700 մ, իջնում ենք ճամբար և հանգստանում
Օր 5️⃣. Գիշերը 02:00 սկսում ենք վերելքը, որպեսզի առավոտյան լինենք գագաթին: Գագաթին լուսանկարվելուց և հաջող վերելքը նշելուց հետո, վերադառնում ենք 4200 մ ճամբար, հանգստանում ենք որոշ ժամանակ, հավաքում իրերը և իջնում մինչև 3000 մ, որտեղից էլ ամենագնացներով իջնում ենք Փոլուր: Գիշերակացը Փոլուրում, հյուրատանը:
Օր 6️⃣.  Նախաճաշից հետո Կուղևորվենք Թեհրան, որտեղ մի ամբողջ օր կշրջենք պատմամշակույթային տեսարժան վայրերով (Թեհրանի ավանդական բազարի մի հատվածը և Գոլեստան թագավորական պալատը, հնարավորության դեպքում կայցելենք նաև գանձերի թանգարան): Գիշերակացը Թեհրանում, հյուրանոցում:
Օր 7️⃣. Մեկնում Թեհրանից(մոտ.ժ.13:00)
Օր 8️⃣. Ժամանում Կապան(մոտ ժ.06:00)
Օր 9️⃣. Պահուստային օր եղանակային վատ պայմանների դեպքում լեռան վրա անցկացնելու համար:
❗Սկսած Թեհրանից մինչև գագաթ և հետ մեզ ուղեկցելու է տեղացի փորձառու ուղեկցորդը:

ℹ️Մասնակցության արժեքը՝ 750 $ (համարժեք ՀՀ դրամ)
ℹ️Արժեքի մեջ ներառված է`
✔️ծրագրի կազմակերպումը
✔️բոլոր տրանսֆերները ծրագրի ընթացքում
✔️հյուրանոց (1 գիշեր Թեհրանում)
✔️կացարաններ Փոլուրում և լեռան վրա
✔️սնունդը ամբողջ տուրի ընթացքում (և քաղաքներում, և լեռան վրա)
✔️ուղեկցորդների ծառայությունները (այդ թվում նաև տեղացի)
✔️վերելքի թույլտվությունը
✔️տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
✔️ջորիների վարձակալությունը ծանր իրերի տեղափոխման համար
✔️ամենագնացներ Փոլուրից մինչև 3000 մ ու հետ
✔️Թեհրանում քաղաքային տուրը (անցկացնելու է հայախոս զբոսավարը)

ℹ️Վերելքը հաջողությամբ կատարած մասնակիցներին կտրամադրվի North Peak լեռնային ակումբի և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից հաստատված հավաստագիր, ինչպես նաև Իրանի ալպինիզմի և Սպորտային մագլցման Ֆեդերացիայի կողմից հավաստագիր:

ℹ️Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ.
✔️2 ուսապարկ` 20-25 լ և 60-70 լ տարողությամբ
✔️արշավական ձեռնափայտեր
✔️թերմոհագուստ, հարմարավետ և ջրակայուն թրեքինգային կոշիկներ և լեռնային հանդերձանք, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոցներ (2 զույգ)
✔️զանգապաններ (բախիլ, գամաշ)
✔️փոխնորդ հագուստ և կոշիկներ
✔️արևապաշտպան միջոցներ (արևային ակնոցներ, արևայրուքից պաշտպանող քսուք, գլխարկ)
✔️քնապարկ (կոմֆորտ 0°C-ից -5°C պարամետրերով)
✔️անհատական հիգիենայի պարագաներ
✔️անհատական դեղատուփ
✔️գլխի լապտեր
✔️անձրևապաշտպան թիկնոց (дождевик)
✔️քամուց պաշտպանող բաճկոն (ветровка)
✔️բարդությունները հաղթահարելու պատրաստակամություն և բարձր տրամադրություն:

ℹ️ Գրանցման ընթացակարգը
✔️Գրանցումը համարվում է հաստատված տուրի գումարը լրիվ կամ մասնակի փոխանցելուց հետո։
VILEN AGHAGYULYAN
Ameria Bank
Քարտային հաշվեհամար
4083060013906611
✔️Խումբը չմահալրվելու, վատ եղանակային պայմանների և այլ իրավիճակների պատճառով տուրի չեղարկման դեպքում գումարը հետ է փոխանցվում մասնակիցներին:
✔️Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել տուրից 10 օր առաջ, դրանից հետո հրաժարվելու դեպքում հրաժարվողի գումարը  ետվերադարձի ենթակա չէ։
✔️Տուրից ուշանալու և դրա պատճառով տուրը բաց թողնելու դեպքում գումարը ետվերադարձի ենթակա չէ:

ℹ️Մեր ֆեյսբուքյան էջը
https://www.facebook.com/share/1T6fY8LgPA/?mibextid=wwXIfr
ℹ️Մեր ինստագրամյան էջը
https://www.instagram.com/mountains_of_syunik_hikingclub?igsh=MWJvOWNlYTA3NTlucw==
ℹ️Մեր Տիկ-Տոկի էջը
https://www.tiktok.com/@mountains_of_syunik_hc?_r=1&amp;_t=ZS-92eNd30lm7s

ℹ️ Գրանցվելու և բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու համար զանգահարել
📞077778670
Վիլեն Աղագյուլյան
📞033331530
- **Event URL**: https://allevents.in/tehran/Վերելք-Դամավանդ-5610մ-Իրան/200029908948713
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 0

## Ticket Details


## Event venue details

- **city**: Tehran
- **state**: TH
- **country**: Iran
- **location**: Tehran
- **lat**: 35.7
- **long**: 51.416666666667
- **full address**: Tehran, Iran

## Event gallery

- **Alt text**: Վերելք Դամավանդ 5610մ/Իրան
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events8/banners/f909c7f9902db2c116f81baf9488a1d63d93413b75e8b2ab11f07a41fd6af522-rimg-w1170-h641-dc3373b9-gmir?v=1775658133

## FAQs

- **Q**: When and where is Վերելք Դամավանդ 5610մ/Իրան being held?
  - **A:** Վերելք Դամավանդ 5610մ/Իրան takes place on Sat, 20 Jun, 2026 at 04:30 pm to Sat, 27 Jun, 2026 at 05:30 am at Tehran, Iran.
- **Q**: Who is organizing Վերելք Դամավանդ 5610մ/Իրան?
  - **A:** Վերելք Դամավանդ 5610մ/Իրան is organized by Mountains of Syunik.

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "Վերելք Դամավանդ 5610մ/Իրան",
        "image": "https://cdn-az.allevents.in/events8/banners/f909c7f9902db2c116f81baf9488a1d63d93413b75e8b2ab11f07a41fd6af522-rimg-w1170-h641-dc3373b9-gmir?v=1775658133",
        "startDate": "2026-06-20T16:30:00+03:30",
        "endDate": "2026-06-27T05:30:00+03:30",
        "url": "https://allevents.in/tehran/Վերելք-Դամավանդ-5610մ-Իրան/200029908948713",
        "eventStatus": "https://schema.org/EventScheduled",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "Tehran",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "streetAddress": "Tehran, Iran",
                "addressLocality": "Tehran",
                "addressRegion": "TH",
                "addressCountry": "IR"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "35.7",
                "longitude": "51.416666666667"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "Սյունյաց լեռներ արշավական ակումբը North Peak լեռնային ակումբի հետ համատեղ հրավիրում է բոլոր լեռնասերներին բարձրանալու Իրանի Իսլամական Հանրապետության և ամբողջ Մերձավոր Արևելքի ամենաբարձր կետ, Ասիա աշխարհամասի ամենաբարձր հրաբուխ` Դամավանդ լեռը (5610 մ) և 1 օր շրջելու Թեհրանում:\nՏուրը 8 օրյա է (8 օր/7",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "Mountains of Syunik",
                "url": "https://allevents.in/org/mountains-of-syunik/19387806"
            }
        ]
    }
]
```