Event

«Վերակերտելով տունը» արտթերապիայի ծրագրի եզրափակիչ համերգ–ցուցահանդես

Advertisement

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Վերակերտելով տունը» արտթերապիայի ծրագրի եզրափակիչ միջոցառմանը, որտեղ մեր փոքրիկները ներկայացնելու են իրենց ստեղծագործական ու երաժշտական ճանապարհը։

🌈 Ի՞նչ է սպասվում.
🎨 Ցուցահանդես՝ երեխաների նկարների ու արվեստի աշխատանքի ցուցադրությամբ
🎤 Երգչախմբային ելույթ՝ ծրագրի ընթացքում ձևավորված հավաքական կազմով
🤝 Շփում, ջերմություն ու այն զգացողությունը, որ արվեստը կարող է բուժել

Մուտքն ազատ է

Այս 5 ամիսների ընթացքում արվեստը օգնեց կառուցել հոգևոր կայունության մի փոքրիկ տուն, որտեղ երեխայի ձայնը լսելի է, ձեռքը՝ ստեղծարար, աչքերը՝ պայծառ։

Եկեք միասին նշենք այդ տան առաջին մեծ բացումը։

Այս նախագիծը իրականացվում է «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։



Advertisement
Share with someone you care for!

Best of Yerevan Events in Your Inbox