Event

Նախագծերի կառավարում՝ միտված բիզնեսի արդյունքների աճին

Advertisement

Յուրաքանչյուր բիզնես նախագծեր է իրականացնում։ Ավելին, երբեմն, բիզնեսները կորցնում են մեծ ռեսուրսներ հենց նախագծերի կառավարման բացթողումների արդյունքում։

Համաձայն նախագծերի կառավարման ինստիտուտի ուսումնասիրությունների յուրաքանչյուր 20 վայրկյանում աշխարհում բիզնեսները կորցնում են մոտ 1 մլն դոլար, իսկ բիզնեսների կողմից ներդրած յուրաքանչյուր 1 դոլարի գրեթե 10%-ն անիմաստ է ծախսվում։ 📉

Mantashyants Open Events-ի օգոստոսի 7-ի հանդիպմանը Աստղիկ Սահակյանի հետ կքննարկենք, թե ինչպես ապահովել նախագծերի կառավարում՝ միտված բիզնեսի արդյունքների աճին։

🎤 Աստղիկը 15 տարվա փորձով նախագծերի կառավարման հավաստագրված մասնագետ է, Project Management Institute Armenia-ի նախագահը և Astrum Project Management խորհրդատվական ընկերության հիմնադիրը։ Նա աշխատել է Հայաստանի ամենամեծ ենթակառուցվածքային նախագծերում, ինչպես նաև ավելի քան 5 տարի դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Աստղիկը վերապատրաստել է նախագծերի հազարավոր ղեկավարների Հայաստանում և արտերկրում: Հայաստանում նախագծերի հավաստագրված ղեկավարների ճնշող մեծամասնությունը նրա նախկին ուսանողներն են:

Հանդիպման ընթացքում կքննարկենք`
1. Ի՞նչ է նախագծերի կառավարումը
2. Յուրաքանչյուր բիզնես նախագծեր է իրականացնում
3. Ինչու է նախագծերի կառավարումը հատկապես կարևոր այսօր
4. Քաոսից մինչև պարզություն. Ինչպիսի՞ն է նախագծերի կառավարման էկոհամակարգը
5. Նախագծերի կառավարման ազդեցությունը. իրական արժեք՝ նախագծերի արդյունավետ կառավարման շնորհիվ
6. Գործնական առաջին քայլերը ձեռնարկատերերի համար

Միջոցառման մանրամասները՝
📅 Օգոստոսի 7
🕗 19:00 - 21:00
📍 Congress Hotel (Ball Room)
🎟 Մուտքը՝ տոմսերով

Տոմսի արժեքը՝
5000 դրամ (հուլիս 15-ից մինչև հուլիսի 22)
10000 դրամ (հուլիսի 23-ից մինչև հուլիսի 31)
15000 դրամ (օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 6)

🔗 https://cutt.ly/wrIZsXpb
🔗 https://cutt.ly/crI3nUDQ

📩 Տեղերը սահմանափակ են։ Միացեք մեզ և բացահայտեք նախագծերի արդյունավետ կառավարման իրական ազդեցությունը։



Advertisement
Share with someone you care for!

Best of Yerevan Events in Your Inbox