Event

ՎԱՐԴԱՎԱՌԸ ՇԱՌԱՉ ՋՐՎԵԺՈՒՄ + ԿԱՊՏԱՎԱՆՔ

Advertisement

Հուլիսի 27-ին մեկնարկում է #սարուձոր նախագծի տոնական քայլարշավը դեպի #ՇԱՌԱՉԻ ՋՐՎԵԺ և #ԿԱՊՏԱՎԱՆՔ, որոնք գտնվում են Տավուշի մարզում:
Արշավի սկզբում գեղեցիկ անտառային արահետով կքայլենք դեպի #ՇԱՌԱՉԻ ՋՐՎԵԺ, որն առանձնանում է յուրահատուկ գեղեցկությամբ։ Այն գտնվում է Միափորի լեռների հյուսիսային լանջին և ունի մոտ 15 մ բարձրություն։ Ջրվեժի մոտ կհանգստանանք, կվայելենք հայկական գինին և կտոնենք #ՎԱՐԴԱՎԱՌԸ։
Հաջորդիվ ԻԾԱՔԱՐ գյուղից գեղեցիկ անտառային արահետով կքայլենք դեպի գողտրիկ բացատում գտնվող միջնադարյան #ԿԱՊՏԱՎԱՆՔ։ #ԿԱՊՏԱՎԱՆՔ փոքր չափերի վանական համալիր է, կառուցված կապտագույն բազալտի մեծ ու միջակ մեծության քարերով, զոդված կրաշաղախով։ Արտաքին տեսքով եկեղեցին մեծապես ներդաշնակվում է շրջակա բնությանը։ Վանքի պատերի արձանագրություններից մեկում առաջին անգամ հիշատակվել է գորգ բառը։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 7 կմ է։
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1,5 լ ջուր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 25․07․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 9.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, 27.07.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)



Advertisement
Share with someone you care for!

Best of Yerevan Events in Your Inbox