Event

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիր

Advertisement

📣 Հայտարարում ենք «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին

Ծրագրի նպատակն է հաջորդ սերնդի դպրոցի առաջնորդների հզորացումը՝ նպաստելով տնօրենների թափուր հաստիքների համալրմանը Հայաստանի ավելի քան 300 դպրոցներում։

Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն կունենան հմտանալու դպրոցի զարգացման ծրագրի մշակման և դրա որակի գնահատման մեջ, զարգացնելու կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները:

📌Ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերին և տևելու 7 ամիս: Այն անցկացվելու է երկու խմբով՝ 30-ական մասնակցով, և հիբրիդային եղանակով՝ առկա և առցանց հանդիպումներով:

Վերապատրաստման ծրագրին մասնակցությունն անվճար է:

Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է լրացնեն էլեկտրոնային հայտադիմում՝ անցնելով այս հղմամբ.
🔗 https://form.jotform.com/251822477051455

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը՝ ժամը 18։00-ն։

Դիմելու պայմաններն այստեղ՝ https://ayb.am/leadership-program-new
____
Ծրագրի նոր փուլը ֆինանսավորվում է «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի H. Hovnanian Family Foundation Armenia կողմից։



Advertisement
Share with someone you care for!

Best of Yerevan Events in Your Inbox