Event

Հասարակական մասնակցությունը օրենսդրական գործընթացներին

Advertisement

Հուլիսին մեկնարկում է աշխատաժողովների շարք, որի նպատակը Հայաստանում օրենսդրական գործընթացներին հասարակական մասնակցության խթանումն է։

📌 Առաջին կանգառը՝ Գյումրի։
Աշխատաժողովը նախատեսված է Շիրակի մարզի ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։

💡 Ի՞նչ եք ստանալու աշխատաժողովի ընթացքում․
🔹 Քննարկումներ առաջատար քաղաքական ու իրավական փորձագետների հետ՝ նեգրավման արդյունավետ մեխանիզմների ու ռազմավարությունների շուրջ
🔹 Հնարավորություն կիսվելու սեփական փորձով, վերլուծելու մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները
🔹 Խմբային աշխատանք, որի ընթացքում կմշակվեն օրենսդրական նոր նախաձեռնություններ

📚 Տևողությունը՝ 3-4 ժամ
🎓 Մասնակիցները կստանան մասնակցության վկայական

🚀 Ի՞նչ է սպասվում աշխատաժողովից հետո․

Մասնակիցները հնարավորություն կունենան
📩 Մշակել ու ուղարկել օրենսդրական նախաձեռնությունների նմուշներ կազմակերպիչներին
🏆 Ամենաակտիվ մասնակիցները կհրավիրվեն Երևանում կայանալիք ավարտական համաժողովին, որտեղ ներկա կլինեն պետական կառույցների և գերմանական գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները

📣 Միացի՛ր համայնքային փոփոխություններին ուղղված նախաձեռնություններին։

Գրանցման հղում՝ https://forms.gle/vDA5rRs1xWFiKfx79
-----------------------

Աշխատաժողովն անցկացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի օգնությամբ՝ «Հասարակական մասնակցությունը օրենսդրական գործընթացներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է Կովկասի ինստիտուտը՝ Մաքս Պլանկի միջազգային խաղաղության և օրենքի գերակայության հիմնադրամի հետ համատեղ։



Advertisement
Share with someone you care for!

Best of Gyumri Events in Your Inbox