Event

«Դեղին գետի հիշողությունը» միջազգային ցուցադրություն

Advertisement

🇦🇲🇨🇳Հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից, Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվում է Հայաստանի պատմության թանգարանի, Չինաստանի Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։
📌Գոյատևումից մինչև կենսակերպ, առօրյա գործածությունից մինչև հոգևոր և բարձրաշխարհիկ դրսևորումներ՝ ցուցադրությունը արտացոլում է նեֆրիտե գտածոների դերն ու արժեքը չինական մշակույթի զարգացման պատմության մեջ։
Ցուցադրությունում առաջին անգամ Շանսի թանգարանից կներկայացվի 50-ից ավելի բրոնզեդարյան բնօրինակ հնագիտական արժեքավոր նեֆրիտե առարկաների հավաքածու՝ նեֆրիտե բի սկավառակներ, մատանիներ, ցոնգ խողովակներ, հուանգ կախազարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ։



Advertisement
Share with someone you care for!

Best of Yerevan Events in Your Inbox