Event

Գինոսյանական օրեր | Հայոց լեռների ոգին

Advertisement

📣 Գինոսյանական օրեր. «Հայոց լեռների ոգին»
🗓️ Օգոստոսի 2–3
📍 Գյումրի

Այս ամառ Գյումրին կդառնա հայկական ավանդական պարի, երգի ու անպարտելի ոգու կենտրոնը։

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամը հրավիրում է բոլորին մասնակցելու «Գինոսյանական օրեր» փառատոնին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի կողմից երկրորդ կյանք ստացած և հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։

«Գինոսյանական օրերը» անցկացվելու են Հայաստանի տարբեր քաղաքներում: Առաջին փառատոնը կլինի հայկական մշակույթային մայրաքաղաք Գյումրիում։

Փառատոնի հեռանկարային նպատակներն են՝
1. Վերաիմաստավորել ազգային ավանդույթները ժամանակակից համատեքստում,
2. Խթանել մարզային մշակութային կյանքը և ներգնա տուրիզմը,
3. ամրապնդել կապերը Հայաստանի տարբեր համայնքների և Սփյուռքի հայ համայնքների միջև։


Օգոստոսի 2-3ին սպասվում են՝
1. Ավանդական պարային շքերթ Գյումրիի կենտրոնական փողոցներով,
2. Բացօթյա պարուսուցում,
3. Գալա համերգ Կարինի, «Կարին» նվագախմբի և Կարինի ճյուղ խմբերի մասնակցությամբ, ցանկը կհարապարակվի ավելի ուշ,
4. Պարագիտական պանելային քննարկում,


Միասին ապրեցնենք Հայոց լեռների ոգին։





Advertisement
Share with someone you care for!

Best of Gyumri Events in Your Inbox