Event

ԱԿԱՆԱՏԵ՞Ս ԵՍ. ինչպե՞ս միջամտել սեռական ոտնձգությանը հանրային վայրում

Advertisement

Պատահել է, չէ՞, երբ Ձեր ներկայությամբ ինչ-որ մեկին ոտնձգության են ենթարկել (օրինակ՝ փողոցում մի տղամարդ քաշքշում է կնոջը կամ փողոցում սեռական բնույթի անտեղի հայհոյանքներ են հասցնում ինչ-որ մեկին կամ տրանսպորտում մեկը փորձում է աննկատ դիպչել ուրիշ մեկին), իսկ դուք, ականատես լինելով դրան, չեք իմացել՝ արդյոք միջամտելը լավ տարբերակ է, թե այն կբարդացնի իրավիճակը, և, առհասարակ ինչպես արձագանքել՝ առանց ոչ մեկին վնասելու:

❓ Ի՞նչ է սպասվում հանդիպման ընթացքում․
🔻 Վտանգի նշանների ճանաչում․ կսովորեք, թե ինչպես նկատել սեռական ոտնձգությունների տարբեր նշանները՝ վստահ քայլերով այն կանխելու նպատակով։
🔻 Արդյունավետ և անվտանգ արձագանքների յուրացում․ կծանոթանաք միջամտության 4 փուլերին։
🔻 Իրական իրավիճակների վարժանքներ․ կմասնակցեք պրակտիկ սցենարների, որոնք կօգնեն վստահ քայլերով գործել իրական կյանքում։

Մի խոսքով՝ հնարավորություն կստանաք սովորել՝
💡 ինչպես ճիշտ և անվտանգ արձագանքել նման իրավիճակներում և միջամտել առանց ավելորդ լարվածության։

Հանդիպումը կվարի Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի Շահերի պաշտպանության թիմից Մարիա Վարդանյանը։
——————————————————
➡️Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով.⬇️
https://forms.gle/jMo3k8p7wPAC84QM8

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել․
📞098991280

🔻 Մուտքը՝ ազատ (նախապես գրանցումը՝ պարտադիր)
📅 Հունիսի 26, հինգշաբթի
🕐 19։00֊20:30
📍 The Loft, Մոսկովյան 3

*Հանդիպումը կազմակերպվում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի կողմից՝ «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրը ՀՀ-ում օրակարգային» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ:

#SACCArmenia #Sweden4Armenia #SACCevents




Advertisement
Share with someone you care for!

Best of Yerevan Events in Your Inbox